Показаны сообщения с ярлыком Հայտնիներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայտնիներ. Показать все сообщения

Ինչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա




Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ինչ կանեիր, եթե սա լիներ կյանքիդ վերջին օրը․․․ Հարց, որը փոխեց Սթիվ Ջոբսի հայացքը




Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Իմաստուն մտքեր՝ Արթուր Մեսչյանի երգերից




Առեղծվածային այս կյանքի բեմին այսօր անզիջող, խուլ լռության մեջ, վաղը դու սակայն կհասնես լույսի, եթե չկորչես տափաստաններում ու դառնաս անտեր…

Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի՛ր, որ չթուլանաս նախիրի առաջ…

Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը, չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու…

Հազար-հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն… Երեք տառից է բաղկացած հրաշքը՝ որ կոչվում է սեր…

Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր…

Սերն է, որ մեզ գուցե փրկի կամ էլ կորցնի անապատում… Քանի՜ կյանքեր են չքացել, մենք չգիտենք՝ կա՞նք, թե՞ չկանք…

Միայն նա չի վաճառվում, որ ո՛չ ծնվում է, ո՛չ շնչում: Որ ո՛չ լռում է, ո՛չ ճառում, միայն նա չի վաճառվում: Մնացածը վաճառվում է…Եվ բոլորն են վաճառվում:

Հիմա մենք ու՞մ ենք հավատում, ու՞ր է հոգու եկեղեցին: Մենք հաղթեցինք պատերազմում, սակայն պարզվում է ՝ պարտվեցինք:

Ո՛ւժ տուր մեզ, Աստվա՛ծ, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք… Աշխարհը այս բաժանվել է հազար ու մի տարբեր կտորների…

Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են, ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է, հեգնում ճակատագրի գորշ երեսին…

Ինչպե՞ս եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:

Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց…

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից, զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից…

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է, ծամվել երախում բյուր ժողովների… Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից, և շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի…


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Իմաստուն մտքեր Հրանտ Մաթևոսյանից




Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ: Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։

Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։

Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։

Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։

Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական. Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։

Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհնչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը. դրանք մի ամբողջ երջանկություն են։ Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:

Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:

Ես կարծես կարողանում եմ նկատել ու ուրախանալ «իմ արձակի» նոր նշույլներով։ Երեկվա, ցավալիորեն արդեն երեկվա պոետներից նույն ջանքն եմ պահանջում։

Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն:

Էս ամեն ինչից հետո, որպես ընթերցող, որպես մարդ, կարոտ եմ մաքուր, անհավակնոտ, պարապ գեղարվեստական տեքստերի՝ հրապարակախոսական էս հիստերիայից, էս «խոհերից», էս «վերլուծություններից» ազատ շարադրանքների։ …Որ էսքան կրքերից հետո մի սիրուն բնանկար գծվեր՝ գետի կամ դաշտի նկարագրություն, որ վերադարձ լիներ դեպի դասական պատմվածքի հունը։

Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:

Այս սիրելի-սարսափելի աշխարհում, խելացի-խելագար, հասկանալիխճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը` գրող: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել: Ինչու եմ գրո՞ւմ.որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե` այո, բայց ավելի շատ գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ի՞նչ տեսք կունենային հայտնի քաղաքական գործիչները ծեր ժամանակ. ֆոտոշարք




Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հուշերը զգեստներից թանկ են. Աննա Ֆրանկի մտքերը




Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հուլիոս Կեսարի իմաստուն մտքերը




Պատերազմում կարևոր դեպքերն արդյունքն են փոքր, աննշան պատճառների: Ավելի լավ է առաջինը լինեմ գյուղում, քան երկրորդը Հռոմում:

Ոչ ոք այնքան խիզախ չէ, որպեսզի կարողանա չմտահոգվել անսպասելի ինչ-որ բանի ի հայտ գալուց:

Մարդիկ հիմնականում միանգամից հավատում են այն բաներին, որոնք ցանկանում են, որ իրական լինեն:

Վախկոտները շատ անգամներ են մահանում նախքան իսկապես մահանալը:

Փորձն ամեն բանի ուսուցիչն է:

Որպես օրենք՝ մարդիկ ավելի շատ անհանգստանում են այն բաների համար, որոնք չեն տեսնում, քան այն բաների համար, որոնք իրենց աչքի առջև են:

Ինչ-որ բան ստեղծելը սովորելուց ավելի լավ է: Ստեղծելը կյանքի էությունն է:

Ինձ մարտահրավեր նետեք և ես կձգտեմ անհնարին բաների հասնել:

Նա, ով պարտվածի հանդեպ գթասիրտ է գտնվում, հաղթում է երկակի:

Եթե ձախողվեմ, ապա դա միայն իմ անսահման հպարտության ու ձգտումների պատճառով կլինի:

Ամենավտանգավոր թշնամուն կգտնեք այնտեղ, որտեղ չեք էլ մտածել նայել:

Վերջում անհնար է չդառնալ այն, ինչը մյուսները հավատում են, որ արդեն կաք:

Չպետք է վախենանք ոչնչից, բացի հենց վախից:

Եկա, տեսա, հաղթեցի:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հովհաննես Թումանյանի նամակը՝ Ավետիք Իսահակյանին. «Մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը»




«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Աղբյուրը՝ hovikcharkhchyan.wordpress.com


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հոլիվուդյան 25 հայտնի դերասաններ՝ իրենց հիասքանչ դուստրերի հետ




Չնայած աշխատանքային հագեցած գրաֆիկին և զբաղվածությանը՝ դերասաններից շատերին հաջողվում է ընտանիք կազմել և նորմալ կյանքով ապրել:

Ներկայացնում ենք հոլիվուդյան հայտնի դերասանների և նրանց դուստրերին:

Լուսանկարները՝ հոլովակում։

Ռոբին Ուիլյամս և Զելդա Ուիլյամս

Չարլի Շին և Սեմ, Լոլա Ռոուզ

Դևիդ Դուխովնի և Մադելեյն Վեսթ Դուխովնի

Ռոուեն Աթքինսոն և Լիլի

Ջիմ Քերի և Ջեյն

Ժան-Կլոդ Վան Դամ և Բյանկա Բրի

Հալք Հոգան և Բրուք Հոգան

Առնոլդ Շվարցենեգեր և Քրիստինա Մարիա Ավրելիա, Քեթրին Յունիս

Ջեկի Չանը դերասանուհի Էլեյն Ու Ցիլիի հետ արտամուսնական կապից աղջիկ ունի՝ Էտա Ու Չժոլինը: Սակայն Ջեկի Չանը պաշտոնապես չի ընդունում դստեր գոյությունը:

Դուեյն Ջոնսոն և Սիմոն Ալեքսանդրա

Ալեք Բոլդուին և Այլենդ Էլիսի

Ադամ Սենդլեր և Սեդի Մեդիսոն, Սաննի Մեդելին

Ջեք Նիքոլսոնը 5 երեխա ունի 4 տարբեր կանանցից, թեև նա ամուսնացած էր միայն մեկ անգամ՝ 3 աղջիկ և 2 տղա:

Հանի Հոլման

Լորեյն Նիքոլսոն

Ջոն Վոյթ և Անջելինա Ջոլի

Սիլվեստեր Ստալոնեն՝ կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի և 3 դուստրերի հետ

Մայքլ Ջեյ Ֆոքսը՝ կնոջ՝ Թրեյսի Փոլանի և երկվորյակ դուստրերի՝ Սքայլեր Ֆրենսիսի և Ակվինա Քեթլինի հետ

Փիթեր Դինքլեյջը՝ կնոջ՝ Էրիկա Շմիդտի և դստեր՝ Զելիգի հետ

Դոլֆ Լունդգրեն և Իդա Սիգրիդ, Գրետա Էվելին

Թոմ Կրուզ և Սուրի

Անտոնիո Բանդերաս և Ստելլա դել Կարմեն Բանդերաս Գրիֆիտ

Դենի Դե Վիտոն՝ կնոջ՝ Ռեա Փերլմանի, երկու դուստրերի՝ Լյուսի Չեթ-Դե Վիտոյի, Գրեյս Ֆեն Դե Վիտոյի և որդու՝ Ջեյքոբ Դենիել Դե Վիտոյի հետ


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հնդկաձավարի շիլայից մինչև տապակած թևիկներ. սննդաբանները համեմատել են Պուտինի, Թրամփի, Մերկելի դիետան




Ճարպակալման եվրոպական բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են՝ ինչ են ուտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: 

Ռուսաստանում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճարպակալումը կազմում է 25,7%, 67-ամյա նախագահն իր տարիքի համար նախանձելի կառուցվածք ունի:

Վլադիմիր Պուտինի ստանդարտ սննդակարգում ներառված է անյուղ միս, յուղալի և անյուղ ձկների տեսակներ, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ և ձու: ՌԴ նախագահը խուսափում է խորը վերամշակում պահանջող սննդից և ալկոհոլից, սակայն երբ կենացի կարիք է լինում, ընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը սովորաբար առատ է` ձու` ձվածեղ կամ թերխաշ, մրգեր և չրեր, հնդկաձավարի շիլա` ալթայան մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթև է` հիմնականում կաթնամթերք։

Լավ կառուցվածքը պահպանելու հարցում նրան օգնում է պարբերաբար սպորտով, մասնավորապես՝ լողով, արևելյան մարտարվեստներով, դահուկներով և հոկեյով զբաղվելը:

ԱՄՆ-ում ճարպակալության մակարդակը բնակչության շրջանում կազմում է 37,3%, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի խոլեստերինի հետ: Նրա մարմնի զանգվածի ինդեքսը համապատասխանում է ճարպակալման թեթև տեսակին: Դոնալդ Թրամփը 73 տարեկանում շարունակում է մնալ արագ սննդի մեծ սիրահար: Նրա սննդակարգը հիմնված է համբուրգերների և ձվով ու պանրով սենդվիչների, բեկոնի և սոուսների, կարտոֆիլ ֆրիով տապակած թևիկների, պիցցայի և սառը ըմպելիքների վրա: ԱՄՆ նախագահն ալկոհոլ չի օգտագործում, բայց սիրում է կոֆեինով գազավորված ըմպելիքներ և շոկոլադե կոկտեյլներ: Երիտասարդ տարիքում նա զբաղվել է բեյսբոլով և ֆուտբոլով, սակայն հիմա քիչ շարժողունակությամբ կյանք է վարում: Սննդաբանները զգուշացնում են, որ այս բոլոր գործոնները մեծացնում են հիպերխոլեստերեմիայի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Գերմանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 25,7%: Երկրի կանցլեր Անգելա Մերկելը 65 տարեկանում սիրում է դահուկներ քշել և արշավային զբոսաշրջությամբ զբաղվել, սակայն մշտապես սպորտով չի զբաղվում: Մերկելը հավատարիմ է գերմանական խոհանոցին` նրբերշիկներ սոուսով և պյուրեով, պանրային ֆոնդյու և գարեջուր, իսկ ընթրիքին նախընտրում է բանջարեղեն:

Իսպանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 27,1%: Վարչապետ Պեդրո Սանչեսը 48 տարեկանում հիանալի կազմվածք ունի: Նա հավատարիմ է հավասարակշռված միջերկրածովային սննդակարգին, ուտում է շատ կանաչեղեն, աղցաններ, շոգեխաշած միս և ձուկ: Սանչեսն առատ նախաճաշ է անում, շատ ջուր է խմում, ալկոհոլից նախընտրում է կարմիր գինի: Իսպանիայի վարչապետը շաբաթը երեք անգամ սպորտով է զբաղվում՝ ուժային պարապմունքները համատեղելով վազքի և հեծանվի հետ

Աղբյուրը։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հետաքրքիր փաստեր Ադոլֆ Հիտլերի մասին




Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Հանճարների տարօրինակ սովորությունները, որոնք ձեզ կզվարճացնեն




Հանճարները միշտ էլ անկանխատեսելի են։ Մեզ դժվար է հասկանալ նրանց աշխարհայացքն ու տարօրինակ սովորությունները։

Այսօր հետաքրքիր տեղեկություններ ենք պատրաստել համաշխարհային հայտնի դեմքերի տարօրինակությունների մասին։

Վոլֆհանգ Ամադեուս Մոցարտ




Կոմպոզիտորը կոպիտ հումորի սիրահար էր։ Նա հաճախ էր սիրում կատակել հետույքի և մարմնի այդ մասի հետ կապված ամեն ինչի շուրջ։

Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց շատերը չեն տեսել




Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․