Քրոնիկական հայմորիտով տառապող հիվանդները գիտեն, թե ինչքան արագ է սովորական հարբուխը վերածվում հայմորիտի։ Պարզվում է, որ այն կարելի է բուժել սովորական սև թեյի օգնությամբ։
Դա անելու համար պետք է վերցնել 1 թ․գ․ մեղր, 1 թ․գ․ էվկալիպտի ոգեթուրմ, որը կարելի է գնել դեղատանը, և 1 թ․գ․ սև թեյի թունդ եփուկ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել և օրը երեք անգամ կաթեցնել քթանցքների մեջ։ Չափաբաժինը պետք է կազմի կաթոցիչի մոտավորապես կեսը։
Բուժումը պետք է տևի երեք օրից ոչ պակաս, սակայն թեթևացում կզգացվի ընդամենը 2-3 կաթեցումից հետո։ Կաթիլները պետք է կիրառել այն պահին, երբ հարբուխը դեռևս հայմորիտ չի դարձել։
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Առո՛ղջ եղեք։
Հետևիր մեզ TikTok-ում 😊