Показаны сообщения с ярлыком Անունների նշանակությունը. Արական և իգական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անունների նշանակությունը. Արական և իգական. Показать все сообщения

ՍՈՖԻ անվան նշանակությունը




Սոֆի, Սոֆիա անվան բացատրությունը

Սոֆիա անունը առաջացել է հուներեն safia բառից։ Գործածակն է նաև Սոֆյա ձևով։

Ստուգաբանվում է «իմաստություն»։

Իբրև իգական անձնանուն հայերի մեջ հիշատակվում է IX դարից՝ Սոփիա ձևով։

Այժմ տարածված անուն է։ Փաղաքշական ձևերն են՝ Սոֆիկ, Սոֆո, Սոֆի, Սոփի, Սոփո։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

Աղջիկների սիրված անունների նշանակությունը․ Ա - Ֆ այբբենական




🔴 Գտեք ձեզ հետաքրքրող անվան նշանակությունը՝ ըստ ժամանակային բաժանումների ԱՅՍՏԵՂ․

✅ Տեքստային տարբերակով կարդալու համար անցեք հղումով, սեղմեք Ctrl-F, գրեք ձեր անունը և սեղմեք ENTER։

🔥 Վերջին մեկ տարվա կտրվածքով հանրահայտ իգական և արական անուններին անդրադարձել ենք առանձին հոլովակներով․

 

 

Նարե

Աննա

Մարիա

Արփի

Մանե

Անգելինա

Մարի

Եվա

Մարիամ

Անահիտ

Սոֆի

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՄԻՔԱՅԵԼ անվան նշանակությունը




Միքայել - զորություն աստծո, հարված աստծո (եբր․)։

ՄԻՔԱՅԵԼ ԱՆՎԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Միքայել – եբր. նշանակում է «ով է որպես Աստված> կամ «զոություն Աստծո>: (Միքայել հրեշտակապետը համարվում է ամենազորեղը երկնքում ու նրան տրված է աշխարհի վերջում Բեսեբուղ սատանային շղթայելու և կրակի լիճը գցելու իշխանությունը):

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՄԱՐԻԱՄ անվան նշանակությունը




Մարիամ անվան բացատրությունը

Մարիամ անունը առաջացել է եբրայերեն Maryam անունից։

Ունի իրար հակասող նշանակություններ՝ «դառնության ծով» կամ «սիրելի», «ցանկալի»։

Եկել է քրիստոնեության միջոցով։

Գործածական է բոլոր քրիստոնեական ժողովուրդների մեջ, ռուսերենով տարածված է Мария ձևը։

Հայերի մեջ այժմ հանդիպում ենք այս անվան բազում ձևերին՝ Մարուշ, Մարո, Մարուսյա, Մարի, Մարիա և այլն։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՄԱՐԿ անվան նշանակությունը




Մարկ – լատ. նշանակում է «մուրճ»: (Կարելի է նաև ընդունել, որ Մարկոս Ավետարանիչի անվան կրճատ տարբերակն է)։
Մարկոս – հուն. Markos անունից: Եբրայերենով նշանակում է «փայլող», «ողորկ» կամ «բարձր պատվար»:

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ԵՎԱ անվան նշանակությունը




Եվա անվան բացատրությունը։

Եվա անունը առաջացել է եբրայերեն khava՝ կյանք բառից։ Ըստ Աստվածաշնչի, նախամոր անունն է, որ տարածված է աշխարհի բազմաթիվ ազգերի մեջ․ լատիներեն Eva, ֆրանսերեն Eve, ռուսերեն Ева և այլն։

Հայերի մեջ գործածական է հնուց։

 

 

ՄԱՐԻԱ անվան նշանակությունը

Ի՞նչ անուններ են ամենաշատը տվել նորածիններին Հայաստանում՝ վերջին մեկ տարում

Հայկական անուններ. Տղաների և աղջիկների սիրված անունների ծագումն ու նշանակությունը




Կիսվել...

Яндекс.Метрика

ՄԱՐԻ անվան նշանակությունը




Մարի անվան բացատրությունը

Մարի անունը Մարիամ անվան փաղաքշական, կրճատ ձևն է, որը մեր օրերում բավական տարածված է։

Ինչպես և Մարիամ անունը, Մարին նույնպես ունի իրար հակասող նշանակություններ՝ «դառնության ծով» կամ «սիրելի», «ցանկալի»։

Մարի – եբր. նշանակում է նաև «օժտված»:

Մարիա - Mare՝ ծով բառից (լատ․)։ Մարինե - ծովի դուստր (լատիներեն)։
Մարիաննա – երկու անունների՝ Մարիամ Աստվածածնի և իր մոր Աննայի անուններից, որ կրկնակի օրհնության խորհրդանիշ է: Նշանակում է՝ լքյալ, շնորհ ունեցող (լատ․)։

 

 

ՄԱՐԻԱ անվան նշանակությունը

Ի՞նչ անուններ են ամենաշատը տվել նորածիններին Հայաստանում՝ վերջին մեկ տարում

Հայկական անուններ. Տղաների և աղջիկների սիրված անունների ծագումն ու նշանակությունը




Կիսվել...

Яндекс.Метрика

ՏԻԳՐԱՆ անվան նշանակությունը




Հին պարսկական անուն է։ Նշանակում է «նետերով մարտնչող», «նետաձիգ» կամ «վագր»։ Նախապատմական անուն՝ ի պատիվ Տիգրան թագավորի, աշխարհակալ Տիգրան Բ-ի: Գործածական է մինչև այսօր։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՄԱՆԵ անվան նշանակությունը




Մանե՝ առավոտ։

Ըստ այլ վարկածի՝ եբր. Մանանա անվան կրճատ ձևն է: Մանանա՝ եբր. թարգմանվում է «ինչ է սա» կամ «ապրուստ»:
Հին կտակարանում երկնքից իջած «Հրեշտակների հաց» կոչվող, գինձի սերմերի նման մանր ու սպիտակ անհայտ ծագման կերակուր էր՝ նման մեղրախորիսխով գաթայի անուշ համին:

Մեկ այլ վարկած ևս՝

Մանե անունը առաջացել է Մանյա անվան հնչյունափոխված ձևից (ՅԱ>Ե, ինչպես մատյան>մատենադարան): Մանե անունը հիմնականում տարածված է Թբիլիսիի հայերի մեջ:
Այժմ բավական տարածված անուն է։

Մանյա անվան բացատրությունը

Մանյա անունը ռուսերեն Марина անվան փաղաքշական ձևն է, որ անցել է հայերին վերջին դարում:

Ծագում է լատիներեն marina՝ «ծովային» բառից: Այժմ բավական տարածված անուն է: Երբեմն Մանյա են կոչում նաև Մարիամ, Մարիամիկ անունը կրող աղջիկներին: Փաղաքշական ձևն է Մանե։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ԱՐԵՆ անվան նշանակությունը




ԱՐԵՆ ԱՆՎԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ծագել է հունական Արիստոս անունից, նշանակում է լավ, լավագույն, Արծիվ։
Ներկայում տարածված արական անուն է։

Հունարեն (ἄρρην) [arrin] բառից թարգմանաբար նշանակում է Տղամարդ, որձ, արական սեռի։ Մոտ է Արսեն անվանը։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՀԱՅԿ անվան նշանակությունը




Հին հայկական դիցաբանական հայոց նահապետ Հայկի անունն է։

Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Նա առասպելական հերոս է հայ դիցաբանության մեջ: Համարվում է հայ ժողովրդի նախահայրը:

Նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի ապստամբել էր Աստծո դեմ և Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:

Տղամարդու տարածված, հայկական հնագույն անուն է։ Հայկ անձնանունից են ծագել Հայկուհի. Հայկանուշ, Հայկանդուխտ իգական անունները։ Կան նաև Հայկունի և Հայկյան ազգանուններ։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ԱՐԵԳ անվան նշանակությունը




Արեգ անվան բացատրությունը:

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ԱՆԳԵԼԻՆԱ անվան նշանակությունը




Անգելինա անվան բացատրությունը։

Անգելինա անունը ծագում է հունարեն angelos բառից։

Նշանակում է «հրեշտակ» կամ «պատգամաբեր» :

Հանդիպում ենք Անժելա, Անժելիկ, Անժիկ, Անժելիկա, Անգել ձևերով։

Վերջին տարիներին բավական մեծ տարածում ունի հայերի մոտ։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ԱՆԱՀԻՏ անվան նշանակությունը




Անահիտ անվան նշանակությունը։

Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։

Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։

Անահիտ անունը կազմված է an ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից, նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։

Մեր ժողովրդի սիրած աստվածներից է եղել Անահիտը, որի անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը։

Այժմ տարածված անուն է։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ԱԼԵՔՍ անվան նշանակությունը




 

Ալեքս անվան բացատրությունը։

Ալեքս անունը հունարեն Ալեքսանդր անվան մի այլաձևությունն է, որ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն։

Ստուգաբանվում է որպես «մարդկանց պաշտպանող», «պաշտպանյալ»։

Փաղաքշական ձևերն են Ալեքսո, Ալեքսիկ։

Ալեքս անունը այժմ շատ տարածված է հայերի մեջ։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՆԱՐԵԿ անվան նշանակությունը




Նարեկ անվան բացատրությունը

Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։

Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։

Այժմ շատ տարածված է թե Հայաստանում, թե սփյուռքում։

Նարե

Նարե - մայրություն, հայուհի (հին հայ․)։ Պարսկական տարբերակով՝ նուրբ աղջիկ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ հայկական արական Նարեկ անվան իգական համարժեքն է:

 




Կիսվել...

Яндекс.Метрика

ՄԱՐԻԱ անվան նշանակությունը




Մարիա - Mare՝ ծով բառից (լատ․)։ Մարինե - ծովի դուստր (լատիներեն)։ Մարի – եբր. նշանակում է «օժտված»:

Մյուս վարկածով՝ Մարիա անունը առաջացել է Մարիամ՝ եբրայերեն Maryam անունից, որ նշանակում է «դառնության ծով»։ Մարիա ձևը առավել տարածված է ռուսալեզու ժողովուրդների մեջ՝ Мария ձևով։ Այժմ մեզ մոտ նույնպես բավական տարածված անուն է։

***

Մարիամ անունը առաջացել է եբրայերեն Maryam անունից։ Ունի իրար հակասող նշանակություններ՝ «դառնության ծով» կամ «սիրելի», «ցանկալի»։ Եկել է քրիստոնեության միջոցով։

Գործածական է բոլոր քրիստոնեական ժողովուրդների մեջ, ռուսերենով տարածված է Мария ձևը։

Հայերի մեջ այժմ հանդիպում ենք այս անվան բազում ձևերին՝ Մարուշ, Մարո, Մարուսյա, Մարի, Մարիա և այլն։

Մարիաննա – երկու անունների՝ Մարիամ Աստվածածնի և իր մոր Աննայի անուններից, որ կրկնակի օրհնության խորհրդանիշ է: Նշանակում է՝ լքյալ, շնորհ ունեցող (լատ․)։

 

 




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․