Առեղծվածային այս կյանքի բեմին այսօր անզիջող, խուլ լռության մեջ, վաղը դու սակայն կհասնես լույսի, եթե չկորչես տափաստաններում ու դառնաս անտեր…
Դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի՛ր, որ չթուլանաս նախիրի առաջ…
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը, չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու…
Հազար-հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն… Երեք տառից է բաղկացած հրաշքը՝ որ կոչվում է սեր…
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր…
Սերն է, որ մեզ գուցե փրկի կամ էլ կորցնի անապատում… Քանի՜ կյանքեր են չքացել, մենք չգիտենք՝ կա՞նք, թե՞ չկանք…
Միայն նա չի վաճառվում, որ ո՛չ ծնվում է, ո՛չ շնչում: Որ ո՛չ լռում է, ո՛չ ճառում, միայն նա չի վաճառվում: Մնացածը վաճառվում է…Եվ բոլորն են վաճառվում:
Հիմա մենք ու՞մ ենք հավատում, ու՞ր է հոգու եկեղեցին: Մենք հաղթեցինք պատերազմում, սակայն պարզվում է ՝ պարտվեցինք:
Ո՛ւժ տուր մեզ, Աստվա՛ծ, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք… Աշխարհը այս բաժանվել է հազար ու մի տարբեր կտորների…
Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են, ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է, հեգնում ճակատագրի գորշ երեսին…
Ինչպե՞ս եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց…
Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից, զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից…
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է, ծամվել երախում բյուր ժողովների… Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից, և շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի…
Հետևիր մեզ TikTok-ում 😊