Պատերազմում կարևոր դեպքերն արդյունքն են փոքր, աննշան պատճառների: Ավելի լավ է առաջինը լինեմ գյուղում, քան երկրորդը Հռոմում:
Ոչ ոք այնքան խիզախ չէ, որպեսզի կարողանա չմտահոգվել անսպասելի ինչ-որ բանի ի հայտ գալուց:
Մարդիկ հիմնականում միանգամից հավատում են այն բաներին, որոնք ցանկանում են, որ իրական լինեն:
Վախկոտները շատ անգամներ են մահանում նախքան իսկապես մահանալը:
Փորձն ամեն բանի ուսուցիչն է:
Որպես օրենք՝ մարդիկ ավելի շատ անհանգստանում են այն բաների համար, որոնք չեն տեսնում, քան այն բաների համար, որոնք իրենց աչքի առջև են:
Ինչ-որ բան ստեղծելը սովորելուց ավելի լավ է: Ստեղծելը կյանքի էությունն է:
Ինձ մարտահրավեր նետեք և ես կձգտեմ անհնարին բաների հասնել:
Նա, ով պարտվածի հանդեպ գթասիրտ է գտնվում, հաղթում է երկակի:
Եթե ձախողվեմ, ապա դա միայն իմ անսահման հպարտության ու ձգտումների պատճառով կլինի:
Ամենավտանգավոր թշնամուն կգտնեք այնտեղ, որտեղ չեք էլ մտածել նայել:
Վերջում անհնար է չդառնալ այն, ինչը մյուսները հավատում են, որ արդեն կաք:
Չպետք է վախենանք ոչնչից, բացի հենց վախից:
Եկա, տեսա, հաղթեցի:
Հետևիր մեզ TikTok-ում 😊