Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այսօր տնական կետչուպի մի պարզ ու համեղ բաղադրատոմս ենք առաջարկում, որը կարող եք պահել ձմռան համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 3 կգ թարմ լոլիկ
- 500 գր. խնձոր
- 250 գր. սոխ
- 1,5 ճ.գ.աղ
- 1,5 ճ.գ. շաքարավազ
- Կարմիր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 50 մլ քացախ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկը, խնձորն ու սոխը կտրատեք ոչ մեծ կտորներով և եփեք մինչև փափկելը։
2. Բլենդերով հարեք, ավելացրեք աղ և շաքարավազ, շարունակեք եփել՝ անընդհատ խառնելով։
3. Ավելացրեք կարմիր և սև պղպեղը, ինչպես նաև քացախ՝ եփվելու ընթացքում։
4. Կետչուպը հանեք կրակից, լցրեք բանկաներ մեջ և փակեք։
5. Մի վախեցեք փորձարկումներից. կարող եք տարբեր համեմունքներ ավելացնել, տարբեր պղպեղներ, ինչպես նաև սխտոր։