Ինչպես ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մկանների ակամա կծկում կարող է առաջանալ օրգանիզմի ցանկացած մասում: Այդ ժամանակ մարդը տհաճ զգացողություններ է ունենում:

Առավել ցավոտ են սպազմները, որոնք առաջանում են պարանոցի մկաններում, որոնք պատասխանատու են շնչառության, կուլ տալու, խոսելու համար:

Պարանոցի մկանների հաճախակի սպազմները կարող են խախտել արյան մատակարարումը, առաջացնել թթվածնային քաղց, այտուցներ, հախաճակի միգրեններ:

Այս խնդիրը լուծելու համար պետք է հասկանալ դրանց առաջացման պատճառները:

Եթե սպազմներն առաջանում են երկար ժամանակ նստած մնալու հետևանքով, կօգնեն այս պարզ վարժությունները ողնաշարի պարանոցի հատվածի համար:

Մարզանք ողնաշարի պարանոցի հատվածի համար

Վարժություն № 1


Վարժությունն արա աթոռին նստած՝ ձեռքերդ իրանիդ երկայնքով իջեցնելով: Գլուխդ մինչև վերջ թեքիր աջ, հետո ձախ: Աշխատիր գլուխդ թեքելիս կզակդ ֆիքսել ուսիդ վերևում: Վարժությունն առնվազն 10 անգամ կրկնիր:

Վարժություն № 2


Աթոռին նստած՝ ձեռքերդ իրանիդ երկայնքով ներքև իջեցրած՝ գլուխդ ներքև խոնարհիր: Աշխատիր կզակով ձգվել մինչև կրծքավանդակի փոսիկը: Վարժությունն առնվազն 10 անգամ կրկնիր:

Վարժություն № 3


Աթոռին նստած մի ձեռքդ դիր ճակատիդ: Գլուխդ դեպի առաջ խոնարհվիր՝ միաժամանակ ձեռքը սեղմելով ճակատին՝ կարծես խանգարելով շարժմանը: Վարժությունը կրկնիր առնվազն 10 անգամ:

Վարժություն № 4


Աթոռին նստած ափդ դիր քունքիդ վրա և գլուխդ խոնարհիր դեպի աջ: Աշխատիր ափով կարծես խոչընդոտիր գլխիդ շարժմանը: Հետո փոխիր ձեռքերդ և գլուխդ խոնարհիր ձախ կողմ: Վարժությունդ առնվազն 5 անգամ կրկնիր:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․