Ինչպես բուժել լյարդը դդմի մեղրի օգնությամբ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Վաղաժամ ծերացումից խուսափելու և առողջությունը պահպանելու համար հարկավոր է հոգ տանել օրգանիզմի մասին:

Տարատեսակ բնական հյութերը, թուրմերն ու ժողովրդական բաղադրատոմսերը կարող են անչափ օգտակար լինել առողջության համար:

Օրինակ՝ լյարդի առողջությունը վերականգնելու համար շատ արդյունավետ միջոց է դդմի մեղրը, որը խորհուրդ է տրվում խմել օրական 4 անգամ՝ ուտելուց 40 րոպե առաջ:

Սակայն պետք չէ սպասել, որ լյարդի վիճակը կբարելավվի բուժումը սկսելու հենց հաջորդ օրը:

Հարկավոր է համբերատար լինել և առանց բացթողումների ընդունել մեղրը բավական երկար ժամանակ:

Բուժումը խորհուրդ է տրվում սկսել մեղրի փոքր չափաբաժիններից և աստիճանաբար մեծացնել դրանք (հնարավորության դեպքում մինչև մեկ բաժակ մեղր):

Բուժման կուրսը տևում է մեկ ամիս, որից հետո անհրաժեշտ է անել մեկ շաբաթ տևողությամբ դադար և կրկնել կուրսը:

Ինչպես պատրաստել դդմի մեղր։

  • Դդմի մեղր պատրաստելու համար նախ հարկավոր է վերցնել դդում, կտրել դրա վերին հատվածը և հեռացնել սերմերը:
  • Այնուհետև այն ամբողջությամբ լցնել շաքարավազով, ծածկել կտրված վերին հատվածով և դնել փոքրիկ կոնքի մեջ:
  • Դդումը պետք է մնա կոնքի մեջ այնքան ժամանակ, մինչև դրա կեղևը փափկի, որից հետո դրա պարունակությունը հարկավոր է լցնել տարրայի մեջ:
  • Ստացված խառնուրդն անհրաժեշտ է պահել միայն սառնարանում:
  • Այս ըմպելիքը ոչ միայն բարելավում է առողջական վիճակը, այլև էներգիա և տոնուս է հաղորդում:

Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է շաքարավազի փոխարեն դդմի մեջ բնական մեղր լցնել:

Այս մեթոդով բուժվելու համար հարկավոր է վերցնել փոքրիկ դդում, կտրել վերին հատվածը, գդալով մաքրել միջուկը, այնուհետև ստացված անոթի մեջ մեղր լցնել, ծածկել վերին հատվածով, ամուր կապել և 10 օր պահել մութ, բայց տաք վայրում:

Թրմելուց հետո հարկավոր է ստացված մեղրը լցնել տարրայի մեջ ու պահել սառնարանում:

Ստացված թուրմն անհրաժեշտ է ընդունել ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է 20 օր:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երբ սկսես խեղդվել, այն ժամանակ էլ ստիպված կլինես սովորել լողալ... իտալական 15 միտք

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Իտալական մշակույթն ...

Ընթերցվող․․․