YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ձեր ցանկությունն ամեն դեպքում չիրականացավ։ Ինչու՞ ձեզ «չլսեցին»։ Միասին փորձենք հասկանալ այս ամենը։
Անօգուտ է ժխտել ակնհայտը. մեր ցանկությունները, երազանքներն ու ձգտումները աննկատ և չհասկացված չեն մնում։ Չնայած հնարավոր է, որ ժամանակ առ ժամանակ մեզ այդպես է թվում։
Իրականում շուրջը երազանքների իրականացման մի ամբողջ «գործարան» է աշխատում։ Մենք միշտ չէ, որ դա հասկանում ենք, բայց կա վերևում ինչ–որ մեկը, որ ամեն օր օգնում է մեզ և արձագանքում է մեր աղոթքներին։
Այս վերին ուժին մարդիկ տարբեր ձևերով են կոչում։ Բայց նպատակը մեկն է. գիտակցել այդ Բարձրյալի հզոր ուժն ու զորությունը։
Չնայած, որ ժամանակակից աշխարհը մեզանից շատերին վերածել է կասկածամիտների և աթեիստների, ամեն դեպքում, ժամանակ առ ժամանակ բոլորս էլ վերև ենք ուղղում մեր հայացքն ու աղոթում ենք։
Հետաքրքիր բան է տեղի ունենում. երբ մենք աղոթքներին ի պատասխան ստանում ենք ցանկալի պատասխանը, ապա ուրախանում ենք և մտածում, որ դա «պատահական համընկնում» էր։ Իսկ եթե «մեզ չեն լսում», ապա եզրակացնում ենք, որ հույս պետք էլ չէր ունենալ, չէ որ Աստված գոյություն չունի։
Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ձեր ցանկությունը չիրականացավ, ինչու՞ ձեզ «չլսեցին»։
Դա երկու պատճառ ունի։ Նախ, մեր ցանկություններն այնքան մեծ չէին, կենսականորեն անհրաժեշտ, մենք կցանկանայինք…, բայց որ այդպես է, ուրեմն այդպես է… Երկրորդ պատճառն այն է, որ մեր դիմումը վերին ուժերին զուրկ է լինում ուժից և էներգիայից։
Եվ այսպես, այն ինչ պետք է առաջին հերթին՝ մեծ հավատն ու ցանկությունն է։ Երբ դուք ինչ–որ բան շատ–շատ եք ուզում և հավատում եք դրան ամբողջ սրտով, ապա վերջ ի վերջո դուք դրան կհասնեք։
Սկզբում դուք պետք է կենտրոնանաք, աղոթեք և ձեզ համար պարզորոշ ձևակերպեք այն, ինչ իրականում ցանկանում եք։ Ձեր ցանկությունը չպետք է նման լինի Ձմեռ Պապին գրված մանկական նամակի։ Դա պետք է շատ պարզ, բայց շատ խորը բան լինի և առաջին հերթին՝ բարի։
Թղթի վրա գրեք այն ինչ ցանկանում եք։ Օրինակ. «Ես շատ եմ ցանկանում այս… Խնդրում եմ…»։ Ոչ մի դեպքում մի գրեք աղերսող տոնով. «Ես ուզում ես սա, թող այն կատարվի, շատ եմ խնդրում…»։ Դրանում է պարզապես ցանկության և մեծ ցանկության տարբերությունը։ Հիմա թղթի հակառակ կողմում գրեք այն բաների ցուցակը, որոնք դուք կարող եք անել հիմա, որպեսզի ձեր սպասումներն արդարացվեն։
Մի մտածեք, թե միևնույնն է, ոչինչ չի ստացվելու։ Մի կասկածեք և մի տխրեք, երբ գրում եք։ Հենց ձեր դրական տրամադրվածությունը պետք է օգնի։ Մի մոռացեք, որ միշտ կա մի բան, որը ձեզ կօգնի։ Միշտ։ Մի կողմ դրեք ձեր նկատմամբ խղճահարությունը, պատրանքներ մի ստեղծեք, այլ պարզապես մի հանձնվեք։ Ամեն բան կստացվի։ Համառորեն հետևեք ձեր երազանքին և մի նահանջեք։ Ամեն օր ժամանակ գտեք աղոթելու համար։ Ձեզ անպայման կլսեն։
Իսկ գիշերը քնելիս փորձեք տեսողական պատկերացրեք ձեր նպատակը։ Զգացեք, թե ինչպես եք ուրախանալու, երբ ամեն ինչ իրականանա։ Դա ձեզ ավելի կոգեշնչի և կմոտիվացնի։
Հավատացեք, ամեն ինչ կստացվի, միայն թե պետք է շատ ցանկանաք։