Ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց. Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Պեդիկուլյոզը գլխի մաշկի և մազերի մակաբուծային հիվանդություն է: Ոջիլները մարդուց մարդուն են փոխանցվում սերտ շփման ժամանակ: Եթե նկատել ես հետևյալ ախտանիշերը, անմիջապես գործիր՝

1. Միջատների խայթոցների հետքեր կամ փոքր վերքեր:
2. Ուժեղ քոր միջատի կծածի տեղում:
3. Քերծվածքներ կծած տեղերում:
4. Մեծացած ավշահանգույցներ թարախային վարակի միանալու հետևանքով:
5. Մազերի մեջ անիծների առկայություն:

Ներկայացնում ենք մակաբույծների դեմ պայքարի հասանելի միջոց, որն իսկապես ազդում է:

Ոջիլների և անիծների դեմ միջոց

Ոջիլների դեմ ամենագործուն տնային միջոցը քացախն է համարվում: Այն բավական արդյունավետ է: Միակ բացասական կողմը տհաճ հոտն է: Քացախի հոտը շնչելով՝ ոջիլները թուլանում են և հեշտությամբ մաքրվում:

 

 

Ինչպես ոջիլներից ազատվել տնային պայմաններում

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Քացախ
  • Լոգանքի գլխարկ կամ պոլիէթիլենային տոպրակ
  • Մակաբույծները հանելու սանր
  • Մաքուր սրբիչ

1. Նախ պետք է ճիշտ լուծել քացախը՝ քիմիական այրվածքից խուսափելու համար: Ամեն 100 մլ տաք ջրին պտք է 1 ճ. գ. 9%-անոց քացախ ավելացնել: Լուծույթի քանակը կախված է մազերի քանակից:

2. Պատրաստի լոծույթով թրջում ենք մազերը:

3. Հետո պետք է գլուխը 30 րոպեով (կարելի է նաև ավելի շատ) փաթաթել պոլիէթիլենային փաթեթով կամ լոգանքի գլխարկով:

4. Մազերը սանրում ենք այնպես, որ հնարավորինս շատ մակաբույծներ ու ձվեր թափվեն:

5. Պրոցեդուրայից հետո մազերը լվանում ենք առատ ջրով:

6. Մեկ անգամով ոջիլներից ազատվել չի հաջողվի: Անհրաժեշտ է այդ պրոցեդուրան մեկ շաբաթ հետո կրկնել: 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․