Մարդկանց հարաբերությունները բարդ և փխրուն են, հատկապես սիրահարների միջև: Եվ ոչ միշտ է հաջողվում հարաբերությունները պահպանել այնպիսին, ինչպիսին դրանք ծանոթության առաջին տարիներին էին:
Երբ զգացմունքները մարում են, ոչ բոլորի համարձակությունն է բավարարում վերջակետ դնելու համար, և մարդիկ սկսում են ստել:
10. Նյարդայնանում է, երբ ձեռք եք տալիս իր հեռախոսին։
9. Հաճախ աշխատավայրում երկար է մնում։
8. Ձեզ անտեղի խանդում է։
7. Նյարդայնանում է Ձեր ուշադրությունից։
6. Վաղուց սեռական հարաբերություններ չեք ունենում։
5. Ընդհանուր ապագայի պլաններ չի կազմում ձեզ հետ։
4. Առանց առիթի շատ հաճախ նվերներ է անում։
3. Տրամադրության կտրուկ տատանումներ է ունենում։
2. Լուրջ խոսակցության ժամանակ թեման փոխում է։
1. Չի ցանկանում ծանոթանալ Ձեր ընկերների ու ծնողների հետ։