10 պատճառ, թե ինչու տղամարդիկ չեն կարողանում լինել ուժեղ կանանց հետ




Կա մի այսպիսի հասկացություն՝ «ուժեղ կին», սակայն ովքե՞ր են համարվում այդպիսիք: Նման կանայք իրենց կյանքի ընթացքում տարատեսակ դժվարություններ են հաղթահարել, ծանր պահեր են ունեցել, սակայն չեն կոտրվել, նպատակասլաց են, կամային և հաջողակ: Սակայն տղամարդիկ մի տեսակ խուսափում են նրանցից:

Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, թե ինչու տղամարդիկ չեն կարողանում լինել ուժեղ կանանց հետ:

№1 Ուժեղ կնոջը հարկավոր չէ, որ տղամարդն իր համար պայքարի, կռիվների մեջ ներքաշվի

Սրան հակառակ տղամարդիկ ունեն ցանկալի լինելու կարիք, նրանք իրենց ավելի զգալի են համարում, երբ պայքարում են կնոջ համար, պաշտպանում նրան, իսկ ուժեղ կինն անպաշտպան չէ, ուստի և տղամարդիկ չեն կարողանում նրա հետ իրականացնել իրենց հերոսական ֆանտազիաները:



№2 Ուժեղ կինը գիտի, թե ինչ է ուզում

Ուժեղ կինը գիտի, թե ինչ է ուզում, ինչպես դրան հասնել և ինչ զոհողություններ կպահանջի նպատակին հասնելն իրենից: Նա ունի հստակ նպատակներ և ամուր կամք դրանք իրագործելու համար: Տղամարդիկ նման կանանց կողքին իրենց անպետք են զգում, ի՞նչ կարող են նրանք անել նրա համար, ուժեղ կինն ինքն էլ կհասնի իր նպատակին:

№3 Ուժեղ կինը տղամարդուց պահանջում է ազնվություն և անկեղծություն

Տղամարդկանց շատ դժվար է անկեղծանալ, բացել իրենց հոգին: Իսկ ուժեղ կինը չի պատրաստվում ստեր կամ անազնիվ վերաբերմունք հանդուրժել:

№4 Ուժեղ կինը չի վախենում մտերմությունից

Ուժեղ կինը մտերմություն է ակնկալում տղամարդուց և շատ ավելի համարձակ է, քան տղամարդը: Տղամարդիկ լարվում են լուրջ հարաբերություններից:

№5 Ուժեղ կինը հիանալի կերպով տարբերակում է սուտը իրականությունից

Ուժեղ կինն ազնիվ է և հարաբերություններից ակնկալում է կատարյալ վստահություն: Խելացի լինելով՝ նա միանգամից զգում է, թե երբ են իրեն ստում, իսկ այ դա նա ներել չի կարող:

№6 Ուժեղ կինը տղամարդուց ակնկալում է ինքնավստահություն և հաստատակամություն

Ներքուստ ուժեղ կամք ունեցող կինը չի կարող հանդուրժել անհետևողական վարք և անվժռականություն: Նրանց համար կարևոր է, որ իրենց կողքի տղամարդը լինի իր խոսքի տերը և հարգանքով վարվի նրանց հետ:

№7 Ուժեղ կինը եռանդուն է և լարվածության մեջ է պահում

Ուժեղ կինն իր կյանքում տարատեսակ դժվարություններ է հաղթահարել իր կյանքում, ինչի արդյունքում ձևավորլ է ամուր կամք, եռանդուն մոտեցում կյանքի բոլոր հարցերում, ինչն էլ իր հերթին տղամարդկանց լարվածության մեջ է պահում:

№8 Ուժեղ կինը տղամարդու հետևից չի վազում

Եթե տղամարդն իրեն նվիրված է, ուժեղ կինը նրա համար աշխարհի ծայրն էլ կհասնի, սակայն եթե նա զգա, որ տղամարդն իրեն չի սիրում, հեռու պահում, ապա նա բաց կթողնի նրան: Ուժեղ կինը չի փորձի էժանագին մանիպուլյացիաների միջոցով իր կողքին պահել մեկին, ով իրեն չի սիրում:

№9 Ուժեղ կինը սիրում է առանց նախապայմանների և պայամանականությունների

Այսպիսի կանայք սիրում են ողջ սրտով, անկեղծորեն, նվիրվելով իրենց սիրո օբյեկտին: Այս անկեղծ և առանց նախապայմանների սերը շատ նման է մայրական սիրուն իր մաքրությամբ:

№10 Ուժեղ կինը կբացահայտի, թե ով եք դուք իրականում

Դժվար է ուղիղ լսել սեփական անձի մասին ճշմարտությունը: Ուժեղ կինը իր տղամարդուն լիովին ճանաչում է իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերով: Այս կինը կմատնանշի իր սիրելիի թերություննները, կփորձի օգնել դրանք շտկել: Դրա հետ մեկտեղ նա տեսնում է և իր տղամարդու ուժեղ կողմերը և մշտապես աջակցում է նրան հաջողության հասնել: Պարզապես տղամարդիկ շատ դժվար են ընդունում քննադատությունը, անգամ կոնստրուկտիվ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․