Կեռասի օգտակար հատկությունները․ Բուժիչ բաղադրատոմսեր


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Ապացուցված է, որ Կեռասենին-(Cerasus avium) հայտնի է եղել տասը հազարամյակ առաջ։ Այն հանդիպում է բնության մեջ։ Հնագույն ժամանակներում համարվել է, որ կեռասենու ծաղիկը երազի մեջ երջանկության նշան է, իսկ կեռասի բերք հավաքելը` հաջողության։

Կեղևը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ և ներկանյութ։ Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։

Տերևներում պարունակվում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու։

Բալենու համեմատ` կեռասենու պտուղներն ավելի հարուստ են կարոտինով և երկաթով, սակայն զիջում են ֆոլաթթվի, B խմբի վիտամինների քանակությամբ։ Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս բուժական նպատակներով օգտագործել կեռասենու պտուղները աղեստամոքսային հիվանդությունների, անեմիայի, իսկ տերևներն ու ծաղիկները` մրսածության դեպքում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են կեռասենու պտուղները, պտղակոթերը, տերևը, բողբոջը, ծաղիկները և արմատը։

Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների` օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։

 

 

Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթևացնում է վիճակն այտուցների ժամանակ։ Կեռասի պտուղները և հյութը կանոնավորում են երիկամների և լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռևմատիզմի դեպքում։ Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով և աթերոսկլերոզով հիվանդներին։

Գիտնականները հաստատել են, որ եթե մարդ ամեն օր` առավոտյան և երեկոյան, ուտի մի քանի հատիկ կեռաս (թարմ կամ պահածո), ապա զգալիորեն կնվազի սրտի հիվանդությունների վտանգը։ Վիտամին A-ի բարձր պարունակության շնորհիվ կեռասի պտուղներն օգտակար են մաշկին, դրանց օգտագործումը պահպանում է մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից։

Վիտամին A-ի պարունակությունը բաց գույնի պտուղներում ավելի մեծ է։ Կեռասի բերքահավաքը կատարվում է պտղակոթով, որպեսզի հնարավոր լինի որոշ ժամանակ պահպանել, ինչպես նաև` բնական հյութի կորուստ չառաջանա։

Կեռասի (բալի) պտղակոթերն օգտակար են միզապարկի բորբոքման դեպքում, դրանցից պատրաստված եփուկը կարող է մանրացնել ոչ մեծ` մինչեւ 5 մմ քարերը։

 

 

  • 1 ճ/գ մանրացրած պտղակոթերը 5-10 րոպե եփեք 300 մլ ջրի մեջ, թրմեք 60-90 րոպե (փակ վիճակում) տաք տեղում։ Քամեք, բաժանեք 3 մասի։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ` 1 թ/գ մեղրի հետ։ Ժամկետը` 10-15 օր։ Քրոնիկ ցիստիտի դեպքում դեղն ընդունելուց հետո 15-20 րոպե պառկեք, դրեք պորտից ներքև ջեռակ, հետո նոր սնվեք։ Բուժման ժամկետը` մինչեւ 45 օր։ Բժշկի հսկողությունը և հետազոտումը պարտադիր է։

Տեսողության անկման դեպքում. Կերեք սեզոնին օրը 300 գրամ թարմ պտուղ։

Արյունահոսող թութքի դեպքում. 25 գրամ կեռասի պտուղները 20 րոպե թրմեք 0,5 լ եռջրով։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Ժամկետը` 3 շաբաթ։

Արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) դեպքում. 100 գրամ պտուղների վրա լցրեք դառը, կարմիր խաղողի գինի։ Թրմեք 2 օր արևի տակ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։

Սակավարյունության դեպքում. Մանրացրեք և խառնեք 5 գ արոսի եւ 15 գ կեռասի տերևներ, 30 գ ուրցի խոտ եւ 50 գ վաղենակի ծաղիկ։ Մեկ ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք կես ժամ, խմեք սնունդ ընդունելուց առաջ, ոչ մեծ կումերով։ Միջոցը շատ օգտակար է նաև մրսածության դեպքում։

Կեռասը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։

Սնուցող դիմակներ

Անհրաժեշտ է ընտրել բաց երանգները` դեղին, թույլ վարդագույն։ Դիմակների համար օգտագործեք կեռասի կեղևից և կորիզից մաքրած պտղամիսը։

  • Խառնեք 20-30 հատ կեռասը մեկական թ/գ բուսայուղի, հեղուկ մեղրի, կիտրոնահյութի հետ։ Շիլայատիպ համասեռ զանգվածը քսեք դեմքին, պահեք 15 րոպե, մաքրեք տաք ջրում թրջած սրբիչով։
  • Խառնեք 15 հատ կեռասին 1 ձվի դեղնուց, 1-2 թ/գ գազարահյութ, քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին, 15 րոպե անց լվացեք (առանց օճառի) տաք ջրով։

«168 ԺԱՄ»




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․