Ինչը կարող է դառնալ ատամների գույնի փոփոխության պատճառ, գունաբացման լավագույն մեթոդը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Ձյունաճերմակ ու առողջ ատամներ ունենալու մասին շատերն են երազում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար ատամնաբուժական պրոցեդուրաներ անցնելն ու բերանի խոռոչի հիգիենային հետևելը կարող են բավական չլինել, քանի որ շատ կարևոր նշանակություն ունի նաև մարդու սննդակարգը, սովորություններն ու գենետիկական նախատրամադրվածությունը։

Ատամնաբույժ Նատալյա Կադկալովայի խոսքով՝ ատամների էմալի դեղնավուն երանգը վտանգավոր խնդիր չէ և սովորաբար պայմանավորված է լինում հինգ պատճառով։ Ինչպես նշել է մասնագետը, մարդու ատամների բնական գույնը կաթնասպիտակ է։ Այն կախված է դենտինի՝ էմալի տակ գտնվող հյուսվածքի գույնից։ Այս հյուսվածքն ունի դեղնավուն երանգ, ուստի ատամի գույնը կախված է լինում էմալի գույնի խտությունից։ Ժամանակի ընթացքում էմալը մաշվում է և դենտինի գույնն սկսում է թափանցել, ինչի հետևանքով էլ ատամները դեղնավուն երանգ են ստանում, սակայն, մասնագետի խոսքով, սա բնական գործընթաց է, որը չպետք է դառնա անհանգստության պատճառ։

 

 

Ատամների էմալի վնասմանն ու դրա հետևանքով ատամների գույնի փոփոխությանը կարող է նպաստել նաև սխալ կծվածքը, ինչը կարելի է համարել ժամանակակից մարդկանց հիվանդություն, քանի որ նախկինում մարդիկ նման խնդիրներ չեն ունեցել։ Մասնագետի խոսքով՝ սխալ կծվածքի ձևավորումը կախված է լինում ոչ թե գենետիկ նախատրամադրվածությունից, այլ սխալ սննդակարգից ու սովորություններից։

Թունդ թեյի, սուրճի և կարմիր գինու գործածությունը ևս կարող է հանգեցնել էմալի գույնի փոփոխության։ Նման խնդրից խուսափելու համար սուրճի սիրահարներին մասնագետը խորհուրդ է տալիս ըմպելիքին կաթ ավելացնել կամ խմել այն հատուկ ձողիկի միջոցով։

Բացի այդ, էմալի գույնի փոփոխության պատճառ կարող են դառնալ նաև կակղանի ձևախախտմամբ և ատամնալիցքի կիրառման անհրաժեշտությամբ ուղեկցվող վնասվածքները, քանի որ նման դեպքերում ատամնալիցքերի մեջ պարունակվում են մետաղներ, որոնք էլ ազդում են էմալի գույնի վրա։ Սակայն նման դեպքերում որոշակի պրոցեդուրաներից հետո ատամներն իրենց նախկին գույնն են ստանում։

Ինչպես նշում է Կադկալովան, ատամները կարող են փոխել իրենց գույնը նաև օրգանիզմի՝ ֆտորով թունավորումների դեպքում։ Բացի այդ, էմալին դեղնավուն երանգ կարող են հաղորդել նաև ինֆեկցիոն ու համակարգային հիվանդությունները։

Ինչ վերաբերում է ատամները սպիտակեցնելու մեթոդներին, ապա մասնագետը նշում է, որ սոդայի, ակտիվացրած ածուխի կամ գունաբացող ատամի մածուկների գործածությունը չի կարող է դրական արդյունք ապահովել։ Բանն այն է, որ դրանք կարող են միայն հեռացնել էմալի վերին շերտը, ինչի շնորհիվ ատամների գույնը մի փոքր կգունաբացվի, սակայն այդ պրոցեդուրաները բացասաբար են անդրադառնում ատամների ընդհանուր վիճակի վրա, իսկ արդյունքն էլ երկարատև չի լինում։

Ի տարբերություն նման տարածված միջոցների՝ մասնագիտացված լամպերով գունաբացման պրոցեդուրան իսկապես գունաբացում է ատամները, քանի որ այն ազդում է դենտինի գույնի վրա։ Ընդ որում՝ այս դեպքում պրոցեդուրան չի վնասում ատամները, իսկ արդյունքը բավական երկար է պահպանվում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․