Տղամարդը ռեստորանում կերակրեց երկու անտուն երեխաների, իսկ վերջում, նման բան նա չէր սպասում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Տղամարդն ընթրիք էր պատվիրել և սպասում էր, մինչ կբերեն այն: Սակայն ռեստորանի պատուհանից հետաքրքիր մի բան նկատեց… Փոքր տղան նայում էր մարդկանց, ովքեր նստած ճաշում էին և թուքն էր կուլ տալիս: Նրա կողքին կանգնած էր իր քույրիկը և նույն ագահությամբ նայում էր սնունդին: Տղամարդը որոշեց կերակրել երեխաներին:

Կումարը երեխաներին ներս հրավիրեց և նստեցրեց իր սեղանի շուրջ: Հետաքրքրվեց, թե նրանք ինչ են ցանկանում ուտել: Երեխաները ոչ մի բառ չասելով՝ ցույց տվեցին տղամարդու ափսեին:

Տղամարդը երեխաների համար նույն ուտեստից պատվիրեց: Երբ այն բերեցին, տղան իրեն մի կերպ էր զսպում, որ չհարձակվի ուտելիքի վրա, սակայն քույրը տարավ նրան ձեռքերը լվանալու:

Երեխաները շատ արագ կերան, և դուրս եկան ռեստորանից՝ տղամարդուն շնորհակալություն հայտնելով:

Տղամարդը շարունակեց ընթրիքը ժպիտով և կատարած պարտքի զգացումով: Նա մատուցողից խնդրեց հաշիվը, իսկ երբ տեսավ այն, զարմանքից քարացավ…

Այնտեղ ոչ մի թիվ չկար գրված: Կար միայն մի երկտող.

- Հնարավոր չէ օգնել բոլորին, սակայն այսօր դուք մարդկության համար արդեն բարի գործ եք կատարել: Դուք օգնել եք նրանց, ովքեր ունեին դրա կարիքը:

Տղամարդը չէր սպասում նման նվերի ռեստորանի կողմից: Հիմա նա հաստատ հավատում է մարդկային սրտի բարությանը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․