Մոծակներից ազատվելու պարզ միջոց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Եթե ձեր տունը կամ ամառանոցը անտառի մեջ են գտնվում, ապա դա միշտ նշանակում է, որ մոծակների արշավանքներն անխուսափելի են։ Մի քանի խորհուրդ ենք պատրաստել, թե ինչպես ազատվեք թռչող արնախումներից։

1. 100 գրամ կամֆորայի կամ կատվախոտի կաթիլները տաքացրեք և կազատվեք ճանճերի և մոծակների ներկայությունից նույնիկ շատ մեծ տարածքներում։

2. Մեխակի, ռեհանի, անիսի, էվկալիպտի եթերայուղերը քսեք մաշկի բաց հատվածներում (5-10 կաթիլ մեկ բաժակ ջրին), կամ գցեք կրակի աղբյուրի վրա՝ կամին, խարույկ, մոմ կամ տաքացված թավա։ Այս բույսերի յուղով թրջեք բամբակը և դրեք պատուհանի գոգին։

3. Եթե որոշել եք հանգստանալ բնության գրկում խարույկի մեջ գիհիի ճյուղեր գցեք։

4. Մայրիի յուղի հոտը կվախեցնի ոչ միայն մոծակներին, այլև ճանճերին և խավարասերներին։

5. Ոչ մի միջատ չի կպչի ձեր դեմքին, եթե լվացվեք օշինդրի արմատների եփուկով (արմատները եռացնել ջրով, թողնել 20-30 րոպե և լվացվել)։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․