Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Խնկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն հանգստության ու պաշտպանվածության զգացողություն է պարգևում: Բացի այդ, այն կանխում է օդում, ջրում և նույնիսկ օրգանիզմում մանրէների բազմացումը:

Խնկի օգտակար հատկությունները

Աստվածանշչում կա մի բաղադրատոմս, որի օգնությամբ կարելի է պատրաստել բուրավետ ծուխ: Այնտեղ ասվում է. «Եվ ասաց Աստված Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հավասար լինեն: Դրանք իրար խառնելով՝ մաքուր սուրբ խունկ կպատրաստես»:

Մաքուր կնդրուկը նույն խունկն է՝ անչափ հազվադեպ հանդիպող Boswellia ծառի խեժը, իսկ ստաշխը բուրավետ բալասանային ծառի զմուռսը: Անուշաբույր քաղբանը հովանոցավորների ընտանիքին պատկանող մի բույսի կաթնահյութի սառած բյուրեղներն են, որոնք օժտված են ցավազրկող, միզամուղ ու սպազմոլիտիկ հատկություններով: Եղնգաքարը ոչ այլ ինչ է, քան Կարմիր ծովում բնակվող փափկամարմինների մի յուրահատուկ տեսակի խեցին, որը փոշիացված վիճակում դեռ հին ժամանակներից օգտագործվել է բժշկության մեջ:

Գիտնականները փորձել են պարզել, թե որոնք են աստվածաշնչյան խնկի իրական հատկությունները: Ուսումնասիրությունների արդյունքներն ապշեցուցիչ էին. Պարզվում է՝ խունկը հզորագույն իմունախթանիչն է:

Ստացվում է, որ երբ հոգևորականները խունկ էին ծխում հիվանդի մոտ, բժշկական տեսանկյունից ախտահանում էին տարածքն ու հիվանդի օրգանիզմը: Այդ ծուխը պարզապես ոչնչացնում էր բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները:

Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն: Խնկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթահարում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը, խուճապի նոպաներն ու անքնությունը: Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությւոնը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»: Բացի այդ, դաոսները խորհուրդ են տալիս օգտագործել խունկը որպես կյանքը երկարացնող միջոց:

Ռուսիայում վանականներն օգտագործում էին խնկով թրմած ջուր, իսկ խնկի ծուխն օգտագործվում էր դիվահարությամբ տառապող հիվանդների բուժման համար, քանի որ խունկը, ինչպես և աղոթքները, ավելի շատ դեղամիջոց է հոգու համար, քան մարմնի: Բարձր ջերմաստիճանում խեժն արձակում է բիոկատալիզատորներ, որոնք նպաստում են գիտակցության «լայնացմանը»:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Պե՞տք է ծակել երեխայի ականջները, թե՞ ոչ. կողմ և դեմ

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․