YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Միասին պարզենք, թե ինչու են հաճախ կորչում կամ կոտրվում մեր տան իրերը և մի քանի օգտակար խորհուրդներ տանք այդ կապակցությամբ, որոնք կօգնեն ուղղել իրավիճակը։
Կոտրվել և կորել կարող է ցանկացած իր։ Սա շատ նորմալ երևույթ է, սակայն երբեմն սա այնքան հաճախ է տեղի ունենում, որ ակամայից սկսում ես այլ ուժերի մասին մտածել։
Էներգետիկ պատճառներ
Հիմնականում քաոսը տանը սկսվում է նեգատիվ էներգիայի կուտակումից։ Դա կարող է տեղի ունենալ, երբ տանը էներգետիկ արնախում է ապրում կամ բացասական տրամադրությամբ մարդիկ են լինում։ Հնարավոր է տանը էներգիան խլող իրեր լինեն կամ հնոտիները, որոնք մշտապես բացասական էներգիա են կուտակում։ Եթե պատճառը դա է, ապա տունը պետք է մաքրել բացասական էներգիայից։ Բոլոր հին իրերը, որոնք մտածում եք կարող է պետք գան, բաժանեք կարիքավորներին, մաքրեք կուտակված փոշին ու կեղտը։
Հոգեբանական պատճառներ
Քանի որ մտքերը մատերիական են, նշանակում է ձեր հոգեբանական ճնշված վիճակը նույնպես կարող է տանը տարբեր իրերի կորստյան կամ կոտրվելու պատճառ հանդիսանալ։ Այս դեպքում սակայն պատճառները զուտ կենցաղային են։ Երբ դուք հոգեբանական ծանր վիճակում եք, չեք հիշում պարզապես, թե ինչն ուր եք դնում և շատ բաներ էլ ցրվածությունից շատ հաճախ գցում եք ձեռքից և կոտրում։ Այս դեպքում պետք է դիմել հոգեբանի, եթե զգում եք, որ ինքնուրույն չեք կարողանում դուրս գալ այդ վիճակից։
Իրերի կորչելու և կոտրվելու մասին ժողովրդական նախանշաններ
Եթե ձեր տանը փայթում են խողովակները կամ ծորակից ջուր է կաթում, հնարավոր է, որ դուք ֆինանսների խնդիր ունեք։ Միգուցե դուք շատ փող ունեք, բայց դրանից հաճույք չեք ստանում, քանի որ սխալ եք ծախսում։ Փորձեք ձեր փողերի հոսքը ճիշտ հունով ուղղել՝ ծախսելով գումարները բարեգործության վրա կամ բիզնեսի մեջ ներդնելով։
Եթե մշտապես կորցնում եք անհրաժեշտ մանրուքները (մազակալներ, բանալիներ, գուլպաներ, գլխարկներ), հնարավոր է, որ դուք հաճախ եք ձեզ եսասիրաբար պահում։ Միևնույն ժամանակ դուք ծույլ եք և նախընտրում եք պատասխանատվությունն ուրիշների վրա գցել։
Կոտրված կամ ճաքած սպասքը, նաև մոնիտորի կամ հայելիների ճաքերը խոսում են այն մասին, որ տանը լուրջ կոնֆլիկտ է հասունանում։ Եթե դուք ժամանակին չազատվեք փչացած իրերից, վեճը կարող է հարաբերությունների վերջնական խզումով ավարտվել։
Էլեկտրասարքերի փչանալը, հաճախ փչացող լամպերը վկայում են այն մասին, որ ձեր անցյալից մարդիկ ձեզ վատն են կամենում։ Ձեր երջանկությունը խանգարում է նրանց հանգիստ ապրել։
Հաճախ կորչող իրերը վկայում են լճացման մասին։ Սա ազդանշան է, որ պետք է հրաժարվել հին և անպետք իրերից՝ տեղ ազատելով նոր, հետաքրքիր և իրոք ցանկալի իրերի համար։