YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Հարավային Աֆրիկայի Լիմպոպո գավառում գտնվող Big Baobab բարի համար որպես պատ ծառայում է մոլորակի ամենածեր ծառերից մեկը:
Դա բաոբաբն է, որը, ըստ բուսաբանների, մոտ 6 հազար տարեկան է:
Հնագույն ծառը շարունակում է աճել, իսկ նրա երկատված բնում խոռոչներ են ձևավորվել, որոնք դեռևս 1933-ին տեղի ձեռնարկատերերը բարի են վերածել:
Երկար ժամանակ Big Baobab-ը փակ էր, սակայն վերջերս վերաբացվել է:
Այժմ դրանում խիստ օրենքներ են գործում` չծխել և 15 հոգուց ավել մարդ չհավաքել:
Նրանց, ում չի հաջողվում սեղանիկ պատվիրել բաոբաբի ներսում, կարող են նստել նրա ընդարձակ ճյուղերի ներքո:
Բարի կայքը վիրտուալ կերպով հաստատության ներսում «հայտնվելու» հնարավորություն է տալիս: Լուսանկարները՝ կից հոլովակում։