Սնկերի ամենաօգտակար հատկությունները․ 3 պատճառ սննդակարգում սնկեր ներառելու համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Սպիտակուցները շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար, իսկ դրանց լավագույն աղբյուրներն են միսն ու ձկները, ուստի զարմանալի չէ, որ սննդաբանները հորդորում են հարստացնել սննդակարգը սննդամթերքի այդ տեսակներով։

Այնուամենայնիվ շատերը մոռանում են որ սպիտակուցի հիանալի աղբյուր կարող է լինել նաև սունկը, որը նույնքան օգտակար է օրգանիզմի համար, որքան միսն ու ձուկը։

 

 

Սնկերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ դրանք այն քիչ սննդամթերքի տեսակներից են, որոնք պարունակում են վիտամին D, իսկ այս տարրը շատ մեծ նշանակություն ունի իմունային համակարգի համար և անչափ կարևոր է կորոնավիրուսի համավարակի ընթացքում։ Բացի այդ, սնկերը հարուստ են մեծ քանակությամբ սելենով, որը հակաօքսիդանտային ազդեցություն է ունենում և պաշտպանում է օրգանիզմի բջիջները քայքայումից։

Ավելին՝ սնկերը հիանալի դիետիկ մթերք են, որոնք կարելի է ներառել սննդակարգում անգամ ավելորդ քաշի դեմ պայքարում։ Շատ հաճախ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար մարդիկ նախապատվությունը տալիս են բանջարեղենային սննդակարգին, սակայն մոռանում են, որ կան բանջարեղենի տեսակներ, որոնք ունեն չափազանց բարձր կալորիականություն։ Միևնույն ժամանակ սնկերը ոչ պակաս համեղ են ու օգտակար, սակայն ունեն ցածր կալորիականություն ու նպաստում են քաշի նվազմանը։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․