Զարկերակային ճնշման բարձրացում. 5 պատճառ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Զարկերակային ճնշման բարձրացման՝ հիպերտոնիայի հետևանքները տարբեր են՝ սկսած սրտային անբավարարությունից մինչև կաթված:

Երբ հիվանդը տեղյակ չէ հիպերտոնիայի մասին, կաթվածի հավանականակությունը կարող է մեծանալ 60 տոկոսով: Հիպերտոնիայի զարգացումը պայմանավորված է մի խումբ գործոններով, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությամբ:

Ավելորդ քաշ: Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելորդ քաշ ունեցող և ճարպակալմամբ տառապող անձանց շրջանում մեծանում է արյունատար անոթների խնդիրների առաջացման հավանականությունը, որոնց հետևանքով սիրտը ստիպված է լինում լուրջ ջանքեր գործադրել: Ավելորդ քաշից ազատվելը հնարավորություն կտա իջեցնել ճնշումն ու նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Անառողջ կենսակերպ: Ալկոհոլի, աղի չարաշահումը, ծխախոտը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման: Եթե ցանկանում եք խուսափել տհաճ հետևանքներից, ակտիվ կյանքով ապրեք, շաբաթվա ընթացքում մի քանի անգամ մարզվեք: Հետևեք սննդակարգին, հավասարակշռեք այն:

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ վառ հույզերը՝ ատելություն, գրգռվածություն, անհանգստություն, ուղղակիորեն կապված են զարկերակային ճնշման բարձրացման հետ: Հարկավոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին:

Կլինիկական պատճառներ: Զարկերակային ճնշման բարձրացումը կարող է կապված լինել քրոնիկ հիվանդությունների հետ, այդ թվում՝ երիկամների, վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների, ինչպես նաև դիաբետի և ապնոէի հետ:

Դեղամիջոցներ: Որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներ և ասթմայի դեմ նշանակվող դեղեր, կարող են նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Խնդրի պատճառ կարող են դառնալ նաև ոչ ստերոիդային դեղամիջոցները, հակադեպրեսանտներն ու ցավազրկողները: Այս դեղամիջոցները փոխում են նատրիումի և հեղուկի հավասարակշռությունը, ինչն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթների նեղացման և հիպերտոնիայի:

Տարիք: 40 տարեկանից բարձր մարդիկ առավել հակված են հիպերտոնիայի: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ արյունատար անոթները թուլանում են, ինչը սրտին ստիպում է կրկնակի ուժով աշխատել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․