YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Կիտրոնը հիմնականում սառեցվում է հանուն ցիտրուսակեղևի (ցեդրա)։ Ապասառեցումից հետո ցիտրուսակեղևը առավել փափուկ է դառնում և ավելի դյուրին՝ սննդի մեջ օգտագործելու համար։
Ինչպեսև ցանկացած միրգ, կիտրոնի կեղևում կուտակված են բազմաթիվ սննդանյութեր, որոնք օգնում են կարգավորել խոլեստերինի մակարդակը, ամրապնդել իմունային համակարգը և կանխարգելել քաղցկեղը։
Ցիտրուսակեղևը նաև պարունակում է մանրէասպան և հակասնկային նյութեր։ Կիտրոնի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի դրական փոփոխությունների։
Թվարկենք կիտրոնի ու ցիտրուսակեղևի գլխավոր արժանիքները․
- նվազեցնում են ուղեղի կաթվածի ռիսկը,
- կանխարգելում քաղցկեղը,
- ամրապնդում իմունային համակարգը,
- կանխարգելում և բուժում բորբոքային գործընթացները,
- օժտված են մանրէասպան հատկությամբ,
- մեղմացնում են ասթմայի ախտանիշերը,
- պայքարում են ճնշվածության և անհանգստության դեմ,
- մաքրում են երիկամներն ու լյարդը։
Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ կիտրոնի կեղևը արդյունավետ է քաղցկեղի ավելի քան մեկ տասնյակ տեսակների դեմ պայքարում և կարող է արդյունավետ ներգործել։
Ինչպես պատրաստել կիտրոնի սառույց
1․ Լվացեք կիտրոնը հոսող սառը ջրով, չորացրեք։
2․ Մի րոպեով դրեք խնձորի քացախի մեջ՝ վարակազերծման համար։
3․ Թողեք սառցարանի մեջ 12 ժամ (ամբողջ գիշեր)։
4․ Առավոտյան ճզմեք ամբողջ սառեցված կիտրոնը, այդ թվում՝ պտղամիսը, կեղևն ու կորիզները։
5․ Ստացված զանգվածը լցրեք սառույցի կաղապարամանի մեջ և դրեք սառցարան։
Սառեցված խորանարդիկները կարող եք օգտագործել ուղղակի բերանում հալեցնելով, կամ ջրի բաժակի մեջ գցեք թարմանալու համար՝ վայելելով այդ բնական դեղամիջոցի օգտակարությունը։