7 գաղտնիքներ, որոնք կօգնեն վերջապես նիհարել. Անիտա Լուցենկո


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հայտնի մարզիչ Անիտա Լուցենկոն պատմել է իր սեփական կանոնների մասին, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։

1. Առավոտյան 1-2 բաժակ տաք ջուր խմիր ու անպայման զուգարան գնա, եթե նույնիսկ չես ուզում։ Կարող ես պարզապես նստել։ Օրգանիզմը պետք է ամեն առավոտ մաքրվի։

2. Քեզ սովորեցրու ուտել միայն այն ժամանակ, երբ քաղց ես զգում։ Լսիր նրա ձայնը։ Քաղցը ստամոքսի մեջ է, այլ ոչ՝ գլխում։ Հաճույք ստացիր նրանից, որ դու այն լսում ես։ Ամեն օր այն կսկսի հայտնվել միևնույն ժամին, եթե սկսես կանոնավոր կերպով սնվել, ու դա քեզ միայն օգտակար կլինի։

3. Մի կեր, եթե նախորդ կերածդ դեռ չի մարսվել, ու ստամոքսիդ մեջ թեթևություն չես զգում։

4. Երեկոյան պինդ պանիր ու քաղցրեղեն մի կեր։ 20:00-ից հետո մի կեր ոչինչ, որովհետև այդ ժամանակ օրգանիզմն արդեն չի լարվում, որ մարսի կերած էներգիան, և կերակուրը պարզապես 100%-ով կպահեստավորվի։ Այն պարզապես ծախսվելու տեղ չունի։ Եվ եթե դու հետո՝ գիշերը, ինտիմ-մարաթոնի չես մասնակցելու, ուրեմն բավական է ուտես։

5. Պառկիր քնելու 22:00-23:00-ին։ Սա մանրուք է, որը կփրկի հաջորդ օրվա ունենալիք կենդանական և ոչ ադեկվատ ախորժակից։

6. Օրվա ընթացքում տաք ջուր խմիր, խոտաբույսերով թեյ, ոչ մի հյութ կամ գազավորված քաղցր ջուր։ Բացարձակապես՝ ոչ մի։ Դա անպայման ավելորդ քաշի պատճառ է։

7. Ամեն օր, անկախ բոլոր պլաններից, մարզվիր գոնե 30 վայրկյան։ Ուսերդ պտտիր կամ 30 րոպեից ավելի ոտքով քայլիր։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․