ՀՈՒՆԻՍ ամսվա Աստղացույցը՝ բոլոր նշանների համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ողջ ամսվա ընթացքում հուզական դաշտն անկայուն կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, բացի այդ, երբեմն ինքներդ էլ չեք իմանա, թե ինչ է պետք ձեզ երջանկության համար: Հասկանալի է, որ սա շփումների համար ամենահեշտ շրջանը չի լինի. շրջապատողներին կթվա, թե դուք լրիվ անկանխատեսելի եք, կարող եք ամեն պահի ինչ-որ տարօրինակ բան անել: Զիջող կլինեք այնտեղ, որտեղ համառություն է պետք, փոխարենը նրբանկատություն պահանջող իրավիճակներում խիստ կոպիտ ու ուղղախոս կլինեք:

Ամսվա վերջին կարող են փոփոխություններ տեղի ունենալ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Իրավիճակը միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի, բայց ավելի ուշ կհասկանաք, որ ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով է դասավորվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր է ճիշտ բաշխել ուժերը, հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր ու ուշադրության արժանի, իսկ ինչը՝ ոչ: Խճճված ու ոչ միանշանակ իրավիճակ կստեղծվի, չեք հասկանա, թե ինչ է պետք անել: Շրջապատողների խորհուրդները լավը կլինեն միայն առաջին հայացքից և դրանում կհամոզվեք, եթե որոշեք հետևել դրանց:

Հնարավոր են նշանակալի ծախսեր, այդ թվում՝ չպլանավորված: Բայց դրանք զուր չեն լինի. գումարը կծախսեք անհրաժեշտ բաների վրա, կներդնեք ինքնազարգացման ու կրթության մեջ:



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ ուշադիր եղեք մանրուքներին, չմտածված արարքներ մի գործեք, մի հավատացեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Հունիսը կարող է որոշ տհաճություններ բերել, բայց դուք բավականաչափ խելամտություն կունենաք լուրջ խնդիրներից խուսափելու համար. կարևոր է ժամանակին լսել առողջ բանականության հուշումները:

Չի բացառվում՝ պետք գա հին փորձը: Անձնական հարաբերություններում ավելի հեշտ կլինի: Կիմանաք, թե ով է ձեզ սիրում, չեք կասկածի սեփական զգացմունքներին, կգտնեք ձեզ ու ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու ձևը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի վախեցեք փոխել ձեր կյանքը: Հունիսը հարմար է ամեն ինչ նորովի անելու, համարձակ որոշումներ ընդունելու, ձեր ու մյուսների ցանկություններն իրագործելու համար: Շատ բանի ունակ կլինեք, բայց փորձեք ուժերը զուր չծախսել: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ որ նախագծերի վրա արժե կենտրոնանալ, իսկ որ նախագծերն են լրիվ անհեռանկարային:

Չնայած հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև հաճելի զբաղմունքների, հանգստի, ընկերների հետ հանդիպումների համար: Այդ ամենը ձեզ կաշխուժացնի ու կուրախացնի, սակայն նկատի առեք, որ օգտակար է նաև ժամանակը միայնության մեջ անցկացնելը. դա թույլ կտա մտածել կարևոր բաների մասին կամ պարզապես լսել ինքներդ ձեզ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտ կստացվի: Աստղերը ստուգելու են ձեր ամրությունը: Սակայն խուճապի մատնվել պետք չէ, քանի որ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են: Կարևորը ինքնավստահությունը չկորցնելն է ու հիշելը, որ շատ բանի եք ունակ: Ամսվա սկզբին աշխատեք սխալներ չանել. այդ հատվածում իրադարձությունները սովորականից արագ են զարգանալու: Փորձեք չշտապել, բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունել: Մարդիկ, ովքեր ձեզ խորհուրդներ կտան, կարող են լավ մտադրություններով առաջնորդվել, բայց սխալվել:

Երբեմն լարված կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, նույնիսկ ընկերների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Շրջապատողների մասին ձեր կարծիքը կփոխվի, ստիպված եք լինելու խոստովանել, որ ոմանց գերագնահատել եք, իսկ մյուսներին էլ չափից դուրս մեծ պահանջներ եք ներկայացրել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր շատ կլինեն, և ձեր ջանքերն ամեն անգամ սպասված պտուղները չեն տա: Բայց դուք ապագա հաջողությունների ու հաղթանակների համար հուսալի հիմք կստեղծեք. հենց սրա մասին է պետք հիշել ողջ ամսվա ընթացքում: Աշխատեք ուժերը զուր չծախսել, առավելագույնս հարմար ռիթմ ընտրեք, ժամանակ առ ժամանակ ուժերը վերականգնելու համար դադարներ վերցրեք: Հոգնածությունը ձեզ նյարդային կդարձնի, իսկ դա կոնֆլիկտների պատճառ կդառնա: Վտանգ կա շուրջը բոլորի հետ վիճեք: Խուսափեք կծող նկատողություններից, երկիմաստ կատակներից։

Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք կարևոր կդառնան ձեզ համար: Հունիսը առատաձեռն կլինի հետաքրքիր ծանոթությունների մասով, դուք շատ հմայիչ կլինեք. զարմանալի չէ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Աշխատեք ոչինչ չբարդացնել: Հենց ամենահասարակ լուծումները հաճախ լավագույնը կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հունիսի գլխավոր խնդիրը դժվարությունների դեպքում հավասարակշռությունն ու ինքնավստահությունը չկորցնելն է: Իհարկե, հաճելի կլիներ դեպի նպատակը ուղիղ ճանապարհով գնալ, քան խոչընդոտը խոչընդոտի հետևից հաղթահարել: Բայց հիմա ընտրության մեծ հնարավորություն չեք ունենա, իսկ նպատակը արժե, որ դրա համար շատ աշխատեք: Փորձեք ուժերը ծախսել միայն նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Շատ խնդիրների լուծումը կարող եք թողնել ուրիշներին: Միակ բանը, որն արժե ինքնուրույն անել՝ կարևոր փաստաթղթերի ձևակերպումն ու պետկազմակերպությունների հետ կապերն են:

Աշխատեք չսիրահարվել նրանց, ում հետ աշխատանքային հետաքրքրություններն ու բիզնեսն են կապում և մտերիմներին չներքաշել ձեր մասնագիտական գործունեության մեջ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան դժվարությամբ կտրվի: Սխալ որոշումներից, չստուգված ինֆորմացիայի օգտագործման արդյունքում առաջ եկած սխալներից խուսափելու համար պետք է շատ ուշադիր ու զգույշ լինեք: Հաճախ ինքներդ ձեզ դուր չեք գա, շրջապատողներն էլ ձեզ մոտ բացառապես բացասական հույզեր կառաջացնեն: Բոլոր դեպքերում, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Ձեզ մի քիչ օտարված կպահեք, բայց, միևնույն է, կփորձեք հարթել սուր անկյունները, վեճեր չհրահրել:

Մտերիմներն ուրախ կլինեն օգնել ձեզ գլուխ հանել դժվարություններից, բայց դրանց մասին միշտ չէ, որ ժամանակին կիմանան: Կաշխատեք բոլորից թաքցնել ձեր խնդիրներն ու ապրումները, չեք ուզենա ձեզ սիրողների աչքին թույլ ու անօգնական երևալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Հունիսը հենց այն ամիսն է, երբ բարենպաստ պահին սպասելն ավելի կարևոր է, քան արագ ու վճռական գործելու կարողությունը: Շտապողականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, կարող է աշխատանքային խնդիրների ու անձնական կյանքում թյուրիմացությունների պատճառ դառնալ: Այնպես որ՝ աշխատեք նվազեցնել կյանքի տեմպն ու դիտել շուրջը. շատ նոր ու հետաքրքիր բաներ տեսնելու շանս կա:

Ինչ էլ որ պատահի, հիշեք, որ պետք է իրատես լինեք: Պատրանքներ կառուցելը պարզապես վտանգավոր է. դրանք ձեզ կխանգարեն գործել, թույլ չեն տա առաջ շարժվել: Այնպես որ՝ մի արհամարհեք գոյություն ունեցող խնդիրները, մի փորձեք ինքներդ ձեզ համոզել, որ ամեն ինչ կարգին է, եթե ինտուիցիան լրիվ այլ բան է հուշում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պլաններ կառուցեք. եկել է դրա համար հարմար պահը: Նույնիսկ եթե նախկինում ձեր մեջ մեծ ստրատեգի տաղանդներ չեք նկատել, հիմա դրանք անպայման կդրսևորվեն: Հիմա կարող եք հասնել նրան, ինչը նախկինում անհասանելի էր թվում: Բայց պետք է ճիշտ գործեք, իսկ թե ինչպես է դա պետք անել՝ գիտեք միայն դուք: Այնպես որ՝ ցանկացած խորհուրդ քննադատորեն գնահատեք, նույնիսկ եթե դրանք ողջ սրտով են տալիս:

Աշխատեք անկեղծ լինել, ոչ ոքի մոլորության մեջ չգցել: Հենց անկեղծությունը թույլ կտա խուսափել գործնական ու անձնական բնույթի կոնֆլիկտներից, անհասկացողությունից ու վիրավորանքներից: Նրբանկատության մասին էլ պետք չէ մոռանալ: Այն հատկապես կարևոր կլինի ամսվա երկրորդ կեսին, երբ ձեզ շատ զարմանալի հանդիպումներ են սպասվում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել. հաճախ պարզապես հաջողակ կլինեք, պայմանները հրաշալի կդասավորվեն, խոչընդոտները ինչ-որ հրաշքով կանհետանան: Կարող եք նոր գործեր ստանձնել, ձեզ մոտ շատ բան կստացվի: Բավական է միայն ինչ-որ բանով հետաքրքրվելն ու միանգամից գլուխ կհանեք բոլոր բարդ հարցերից, կսովորեք անել այն, ինչ մյուսների ուժերի սահմաններում չէ: Հաճախ նույնիսկ չեք մտածի, թե որն է լինելու ձեր աշխատանքի պարգևը, այլ պարզապես կվայելեք գործընթացը:

Ինչ գործ էլ որ ստանձնեք, դրան լուրջ կմոտենաք: Դա շրջապատողներին դուր կգա. նրանք կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Հավանական է՝ ամսվա վերջին առաջարկներ ստանաք, որոնք չեք ուզենա մերժել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց բոլոր հաղթանակները հեշտ չեն լինի: Ինչքան կարևոր է ձեզ համար տվյալ գործը, այնքան մեծ ջանքեր պետք է գործադրեք դրանք ավարտին հասցնելու համար: Համառ եղեք այնտեղ, որտեղ խոսքը աշխատանքի մասին է, մի մոռացեք հետևել, թե ինչպես են մարդիկ կատարում իրենց պարտականությունները, հակառակ դեպքում ամեն ինչի համար դուք պատասխանատու կլինեք:

Մտածեք աշխատանքային ու ֆինանսական հեռանկարների մասին: Հնարավոր է, սեփական բիզնեսի զարգացման գաղափարներ ունենաք: Հունիսը հրաշալի է դրանց իրագործման համար:

Աղբյուրը։





Կիսվել...

Яндекс.Метрика

Կիտրոնի ամենաօգտակար հատկությունները. 5 պատճառ սննդակարգում կիտրոն ներառելու համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Կիտրոնն ամենաօգտակար ու համեղ մրգերից մեկն է, որը մարդիկ հաճախ են կիրառում իմունային համակարգի ամրապնդման ու առողջական մի շարք խնդիրների դեմ պայքարի համար։

Այս ցիտրուսային միրգը հարուստ է իմունախթան հակաօքսիդանտներով, ֆոլաթթվով, վիտամին С-ով, կալիումով ու մի շարք այլ օգտակար նյութերով, որոնց շնորհիվ էլ համարվում է սննդամթերքի ամենաառողջարար տեսակներից մեկը, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորին է հայտնի, թե ինչ օգտական հատկություններով է օժտված այս համեղ ու բուրավետ միրգը։

Մասնագետները ներկայացրել են կիտրոնի ամենաօգտակար հատկություններն ու նշել 5 պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար:

 

 

Բարելավում է տրամադրությունը

Կիտրոնի հաճելի բույրով հագեցած օդը շնչելն օգնում է բարձրացնել տրամադրությունն ու խուսափել մռայլ մտքերից։ Արոմաթերապիայի համար կարելի է կիրառել թարմ կիտրոն, սակայն առավել արդյունավետ կարող է լինել կիտրոնի եթերայուղը։

Օգնում է վերահսկողության տակ պահել քաշը

Առավոտյան կիտրոնի հյութով գոլ ջուր խմելու սովորությունը քաշի նվազման գործընթացն արագացնող ամենապարզ միջոցներից մեկն է։ Այս ազդեցությունը պայմանավորված է կիտրոնի կեղևի մեջ պարունակվող բուսական միացություններով, որոնք, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ճնշում են քաշի ավելացումն ու ճարպերի կուտակումները։

Նվազեցնում է զարկերակային ճնշումը

Կիտրոնի հյութի գործածությունը կարող է օգնել պահպանել զարկերակային ճնշման կայունությունն ու կանխել ճնշման կտրուկ բարձրացումներից։ Ընդ որում՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս ազդեցությունը հատկապես ակնհայտ է լինում այն մարդկանց մոտ, որոնց մոտ հաճախ են նկատվում զարկերակային ճնշման բարձրացումներ։

Քայքայում է երիկամներում առաջացած քարերը

Կիտրոններում պարունակվող կիտրոնաթթուն հիանալի միջոց է նաև երիկամներում ձևավորված քարերի դեմ պայքարի համար։ Որքան շատ կիտրոնաթթու է պարունակվում մեզի մեջ, այնքան ցածր է երիկամներում քարերի ձևավորման հավանականությունը։

Պայքարում է վարակիչ մանրէների դեմ

Կիտրոնը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին С, ինչի շնորհիվ օժտված է հզոր հակամանրէային հատկություններով։ Պարբերաբար կիտրոնի հյութ խմելը կօգնի կանխել բակտերիաներով, սնկերով ու վիրուսներով պայմանավորված վարակումները, ուստի այս ըմպելիքը հարկավոր է անպայման սննդակարգի մասը դարձնել։




Կիսվել...

Яндекс.Метрика

Աղիների համար ամենաօգտակար մթերքները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մարսողական և փորկապության խնդիրներին կյանքի այս կամ այն ժամանակահատվածում բախվում են գրեթե բոլորը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք ունեն թույլ լուծողական ներգործություն ու կարող են օգնել փորկապությունների դեպքում:

Գերչակի յուղ
Գերչակի յուղը պատում է աղիների լորձաթաղանթը՝ առանց դրա պատերից հեղուկը կլանելու: Սակայն այն ինքնուրույն գործածել խորհուրդ չի տրվում․ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ և օգտագործել չափավոր, քանի որ մեծ ծավալների դեպքում այդ յուղը կարող է վնասել աղիների հյուսվածքը:

Հալվե
Հալվեի գելը լավացնում է մարսողությունը և աղիների աշխատանքը: Փորձեք այդ գելից երկու ճաշի գդալ ավելացնել մի բաժակ ջրի կամ մրգահյութի մեջ ու խմել քաղցած ժամանակ: Նախապես ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ոմանք հալվեից կարող են ալերգիա ունենալ:

Խնձոր
Խնձորը հագեցած է մարսողության համար օգտակար մանրաթելերով, որոնք օգնում են պայքարել փորկապության դեմ ու խթանում են աղիների աշխատանքը: Մարսողական համակարգը լավ վիճակում պահելու համար հարկ է օրական մեկ-երկու խնձոր օգտագործել:

Բջջանյութ
Բջջանյութը, որը պարունակվում է տարբեր մթերքներում, նույնպես նպաստում է աղիների աշխատանքի լավացմանը: Սննդակարգում խորհուրդ է տրվում շատացնել կանաչին, թարմ բանջարեղենը, թեփով հացն ու վարսակաշիլան:




Կիսվել...

Яндекс.Метрика

Սև սալորաչիրն ամրացնում է ոսկորները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Գիտնականները հաստատել են, որ սովորական սև սալորաչիրը հիանալի կանխարգելիչ միջոց է ոսկրերի կոտրվածքների և օստեոպարոզի դեմ, որը սովորաբար կանանց մոտ զարգանում է դաշտանադադարի ժամանակահատվածում:

Կանխարգելումը միշտ էլ նախընտրելի է բուժումից, առավել ևս, երբ այն այդքան համեղ, պարզ և արդյունավետ է:

Սև սալորաչիրը թույլ չի տալիս, որպեսզի ոսկրային հյուսվածքը քայքայվի և բարձրացնում է դրա ամրությունը: Բավական է օրեկան ընդամենը 3-4 չորացրած սալոր օգտագործել: Այդպես դուք ոչ միայն կկարգավորեք աղիների աշխատանքը, օրգանիզմը կմաքրեք ավելորդ նյութերից և կարգի կբերեք ձեր քաշը, այլև կկանխարգելեք հնարավոր կոտրվածքները:

Չմոռանաք շատ մաքուր ջուր խմել՝ շլակներից և տոքսիններից ազատվելու համար, ինչն իր հերթին կօգնի օգտակար նյութերի ավելի լավ յուրացմանը:

Առո՛ղջ եղեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Դեղահաբերի փոխարեն օգտագործվող ամենաարդյունավետ ջերմիջեցնող բույսերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Պարտադիր չէ բարձր ջերմությունն իջեցնել քիմիական դեղամիջոցներով: Կարելի է պարզապես դեղաբույսեր օգտագործել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

• Մորենու (малина) ցողունները ամենաարդյունավետ ջերմիջեցնող և քրտնեցնող միջոցներից մեկն են: Ընդ որում, ինչքան ցողունը հաստ լինի, այնքան ավելի լավ: Ցողունները պետք է եփել 20-30 րոպե՝ մինչև մուգ մորեգույն եփուկ ստանալը: Խմեք օրվա ընթացքում մի քանի անգամ: Արդյունավետ են նաև ծաղիկներն ու չորացրած պտուղները:

• Լորենու ծաղիկները թրմել մեկ խնձորի կեղևի հետ, ավելացնել մեղր և արագ, մեկը մյուսի ետևից, խմել 3-5 բաժակ:

• Ուռենու կեղևը բնական սալիցինաթթվի աղբյուր է: Պետք է վերցնել 20 գ մանրացրած կեղև, եփել 200մլ եռացող ջրում, թրմել 30 րոպե և օրը 5-6 անգամ խմել 1ճ.գ.:

• Ջերմությունն իջեցնելու և քրտնելու համար պետք է թրմել և թեյի նման խմել հաղարջենու (смородина) տերևները:

Առո՛ղջ եղեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ինչ անել, եթե պատրաստված ուտեստը չափազանց աղի է ստացվել


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի է հեշտորեն ուղղել ուտեստի չափազանց աղի լինելը: Ուտեստը չափազանց աղի է ստացվում բաղադրատոմսերին հավատ ընծայելու ու սխալ հաշվարկ անելու դեպքում:

Փորձառու խոհարարները գիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Օրինակ՝ շատ աղի ստացված մսի դեպքում նորմալ համը կարելի է վերականգնել, եթե ջրին, որում այն եփվում է, հավելենք անալի յուղոտ սոուս:

Կարելի է նաև միսը դնել սառը թթվասերի մեջ, թողնել, որ այն սառի, ապա սեղանին մատուցելուց առաջ տաքացնել:

Եթե շատ աղի է ստացվել բանջարեղենից պատրաստված աղցանը, ապա այն կարելի է պահել տաք ջրի հոսքի տակ կամ դրանում հավելել անալի բաղադրատարրեր:

Եթե ապուրն է ստացվել շատ աղի, ապա պետք չէ ջուր ավելացնել: Փոխարենն անհրաժեշտ է նրանում հավելել կտրտած կարտոֆիլ, կաղամբ, բրինձ (կախված բաղադրատոմսից):

Աղի ստացված ձկնային ուտեստի դեպքում անհրաժեշտ է հավելել թթվասեր կամ ոչ աղի ալյուրի սոուս:




Կիսվել...

Яндекс.Метрика

Kinder ձվիկի ԱՅՍ գաղտնիքի մասին շատ քիչ մարդ գիտի


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ներկայացնում ենք՝ ինչպես կարելի է առանց դժվարության նոր հավաքածուի խաղալիքով Կինդեր գտնել:

Պարզապես նայեք պիտակի նշագծման հակառակ կողմում:

Այնտեղ ամսաթվից հետո կտեսնեք տառեր, որոնք էլ կհուշեն՝ արդյոք այդ Կինդերում կա՞ սպասված անակնկալը:

Օրինակ՝ այսպիսի նշագծում՝

DF՝ խաղալիք նոր հավաքածուից, DFB՝ խաղալիք ոչ նոր հավաքածուից:

Կան այլ նշագծումներ ևս, օրինակ՝ R և PR:

Ամեն ինչ կախված է նրանից, թե որ շարքի շոկոլադե ձու եք գնում (Դիսնեյի փերիներ, Պանդա, Մաշա և Արջ և այլն):




Կիսվել...

Яндекс.Метрика

Կապույտ տարաներով Nivea կրեմն իր մեջ գաղտնիքներ է թաքցնում, որոնց մասին մենք չենք էլ ենթադրում


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բոլորիս էլ ծանոթ է Nivea քսուքը, այն օգտագործում են թե կանայք, թե տղամարդիկ։

Սակայն պարզվում է, որ այն շատ ավելի լայն կիրառություն ունի, քան միայն ձեռքերը խոնավեցնելն է։

Այսօր կպատմենք, թե ուրիշ որ դեպքերում է այս քսուքը կիրառելի։

1. Ծերացման դեմ

Հենց որ զգաք, որ հայտնվում են առաջին կնճիռները, այդ հատվածներում քնելուց առաջ քսեք այս կրեմը. շատ շուտով արդյունքը կզգաք։

2. Մարմնի վրա հայտնվող սպիտակ բծերի դեմ

Սպիտակ բծերը կանխելու համար, որոնք հատկապես ցայտուն են դառնում հղիությունից հետո, օգտագործեք այս քսուկը։ Լավ քսեք այն հատվածներում, որտեղ նկատելի են դառնում բծերը։ Այս կրեմն ապացուցել է իր արդյունավետությունը և շատ ավելի էժան է, քան այդ նպատակով վաճառվող հատուկ յուղերը։

2. Աչքերի տակի շրջանակներ

Եթե ունեք աչքերի տակ շրջանակների խնդիր, ապա այդ հատվածներում ամեն օր քսեք Nivea կրեմը։

3. Շպարի հեռացում

Այս կրեմը հեշտությամբ հեռացնում է շխարը և նույնիսկ ջրակայուն կոսմետիկան։

4. Չոր արմունկներ

Իր խոնավեցնող հատկության շնորհիվ այս քսուքը հարմար է ձեր մարմնի բոլոր չոր մասերի դեմ պայքարելու համար։

5. Այրվածքների բուժում

Nivea կրեմը վայրկյանների ընթացքում կհանգստացնի այրված մաշկը և կազատի ձեզ բշտիկների ի հայտ գալուց։

6. Շրթունքների բալզամ

Այս կրեմն այնքան ունիվերսալ է, որ այն կարելի է նույնիսկ զգայուն հատվածների վրա կիրառել։ Շրթունքները լավ խոնավացնելու համար օրական մի քանի անգամ քսեք այն շուրթերին։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ցնցող 26 փաստ, որոնք մինչև այժմ գուցե չգիտեիք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




1. Եթե Coca-Cola-ն չերանգավորվեր, ապա այն կանաչ գույնի կլիներ:

2. Ամենաերիտասարդ ծնողներն աշխարհում եղել են 8 և 9 տարեկան և ապրել են Չինաստանում:

3. Ուինսթոն Չերչիլը ծնվել է դիսկո ակումբի կանանց զուգարանում:

4. Սիենայում Մարիա անվան տերերին չի կարելի մարմնավաճառ լինել:

5. Ուտիճն առանց գլխի կարող է ապրել 9 օր, որից հետո սատկում է սովից:

6. ԱՄՆ-ի բնակիչներն օրական ուտում են 18 հեկտար պիցցա:

7. Եթե իրական կինն ունենար Բարբի տիկնիկի չափսեր, ապա նա ստիպված պետք է շարժվեր չորս վերջույթների վրա:

8. Մարդկանց մկաններն ավելի քիչ են, քան թրթուրինը:

9. «Տիտանիկ» ֆիլմն ավելի թանկ արժե, քան նավն էր:

10. Չապլինը երրորդ տեղն է զբաղեցրել Չապլինի կրկնօրինակման մրցույթում:

11. American Airlines-ը 40000 դոլար խնայեց՝ հանելով ընդամենը մեկ ձիթապտուղ առաջին կարգի ուղևորներին մատուցվող աղցանի բաղադրատոմսի միջից:

12. Շատ հաճախ միլիոնատերերի կանայք ուսուցիչներ են:

13. ԱՄՆ թղթադրամների 97%-ն ունի կոկոաինի հետքեր:

14. Փռշտալ բաց աչքերով անհնար է:

15. Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսը նույնպես կարմրում է:

16. Chupa-Chups-ի տարբերանշանը նկարել է Սալվադոր Դալին:

17. Կատուն իր կյանքի 70%-ը քնած է անցկացնում:

18. Եթե շնաձուկը լողա մեջքի վրա, ապա կարող է կոմայի մեջ ընկնել:

19. Ալյասկայի դրոշը ստեղծել է 13 տարեկան մի պատանի:

20. 1979 թվականի փետրվարի 18-ին Սահարայի անապատում ձյուն է տեղացել:

21. Կենդանի մարդկանց թիվն ավելին է, քան բոլոր ժամանակներում մահացածների քանակն է:

22. Մարդիկ առավոտյան 1 սմ-ով ավելի բարձր են, քան երեկոյան. օրվա ընթացքում հոդերը սեղմվում են:

23. Կանայք երկու անգամ ավելի են թարթում աչքերը, քան տղամարդիկ:

24. Ամեն 7 վայրկյանը մեկ մի երեխա է ծնվում:

25. Մարդու օրգանիզմում կա մոտ 100.000 կմ անոթ:

26. Մարդու մաշկի մակերեւույթին ավելի շատ օրգանիզմներ կան, քան մարդկանց քանակն է երկրի վրա:




Կիսվել...

Яндекс.Метрика

Օրական 3 ճաշի գդալը ձեզ կազատի ճարպից և խոլեստերինից


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և լավ խոլեստերնինը բարձրացնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս առողջ սննդակարգ և ֆիզիկական վարժություններ:

Կարմիր յուղոտ միսը փոխարինեք անյուղ մսով, հավի կամ հնդկահավի մսով:

Ոչ միայն ձմռանն է պետք սննդակարգում սոխ և սխոր ներառել:

Դրանք պետք է օգտագործել բոլոր սեզոններին:

Ներկայացնում ենք բնական բաղադրատոմս 2 բաղադրիչով, որը կօգնի վերացնել օրգանիզմում և որովայնի հատվածում կուտակված «վատ» յուղը:

Բաղադրիչները՝

12 պճեղ սխտոր
0.5 լ. կարմիր գինի
500-գրամանոց ապակե տարա կափարիչով

Պատրաստումը՝
Մաքրեք սխտորը, կտրեք 4 մասի:

Լցրեք ապակե տարայի մեջ և ավելացրեք կամիր գինին:

Տարան լավ փակեք և դրեք արևի տակ:

2 շաբաթ ամեն օր թափահարեք:

Խառնուրդը քամեք, հեղուկը լցրեք կափարիչով մուգ տարայի մեջ:

Օգտագործումը՝
Ընդունեք 1-ական ճ. գ. օրական 3 անգամ:

Օգտագործեք 1 ամիս:

Ընդմիջում արեք 2 ամսով, անհրաժեշտության դեպքում բուժումը կրկնեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

«Եթե ուզում ես, որ տղամարդը ընդմիշտ սիրի քեզ, նրա հետ մի ամուսնացիր». Կատրին Դենյով


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կատրին Դենևը ոչ միայն գեղեցկության մարմնացում է, այլ նաև խելացի կին, ում մտքերը արժանի են, որ դառնան աֆորիզմներ։

Առաջարկում ենք ծանոթանալ նրա հանճարեղ 10 մտքերին, որոնք բացահայտում են կնոջ ու տղամարդու հարաբերությունների բոլոր նուրբ անկյունները։

1. Սերը տառապանք է. մի կողմը միշտ ավելի շատ է սիրում, քան մյուս կողմը։

2. Եթե ուզում ես, որ տղամարդը միշտ սիրի քեզ, նրա հետ երբեք մի ամուսնացիր։

3. Իսկական կինը պետք է լինի հմայքի, բարության, խելքի ու հումորի զգացողության խառնուրդ. նույնն էլ պետք է սպասել տղամարդուց։

4. Եթե տղամարդն ասում է. «Արի ամեն բան սկսենք նորից», նշանակում է՝ նա նկատի ունի, որ ավելի լավին այդպես էլ չի գտել։

5. Սերն ու ատելությունը նույն զգացողություններն են։

6. Տղամարդու հետ ֆլիրտ անելը դեղ օգտագործելու նման է․ դու երբեք չես իմանա, թե ինչ ազդեցություն այն կունենա հետագայում։

7. Կնոջը երեք բան են օգնում միշտ գեղեցիկ լինել՝ հանգիստ քունը, տաք լոգանքն ու իր տղամարդու սերը։

8. Սիրուց պետք է վախենալ այնպես, ինչպես պետք է վախենալ ցավից, որովհետև սիրո հակառակ կողմը միշտ էլ ցավն է։

9. Իսկական տղամարդը պետք է միշտ պահի իր անհատականությունն ու զգայականությունը։

10. Տղամարդիկ լավ մարդիկ են, բայց, միևնույն է, կախարդանքով լցված են միայն կանայք։




Կիսվել...

Яндекс.Метрика

«Կանանց միայն երկու տեսակ կա՝ աստվածուհիներ և ջնջոցներ». Պաբլո Պիկասոյի լավագույն 20 մտքերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Վայրի և անկանխատեսելի Պաբլո Պիկասոն 20-րդ դարի ամենաինքնատիպ հանճարներից էր:

Նա անցել է բոլոր փորձությունների միջով՝ աղքատություն և հարստություն, պատերազմ և խաղաղություն, կանացի ուշադրություն և համաշխարհային փառք: Նրա հաջողության պատմությունը երևի հնարավոր չէ կրկնել, բայց Պիկասոյից շատ բան կարելի է սովորել:

1. Եթե ուզում ես պահպանել թիթեռի թևերի փայլը, մի կպիր դրանց:

2. Գեղանկարչությունը կույրերի զբաղմունք է: Նկարիչն այն չի նկարում, ինչ տեսնում է, այլ նկարում է այն, ինչ զգում է:

3. Տարիքի հետ քեզ թվում է, թե քամին ավելի ուժգին է փչում և միշտ երեսիդ:

4. Յուրաքանչյուր երեխա նկարիչ է: Բարդն այն է, որ մանկական տարիքից ելնելով էլ նկարիչ մնաս:

5. Որպեսզի նկարես, դու պետք է փակես աչքերդ ու երգես:

6. Ես ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի նման:

7. Մարդկանց շրջանում էլ պատճեններն ավելի շատ են, քան բնօրինակները:

8. Եթե միայն հնարավոր լիներ ազատվել ուղեղից ու օգտագործել միայն աչքերը…

9. Կանանց միայն երկու տեսակ կա՝ աստվածուհիներ և ջնջոցներ:

10. Իմ մայրն ինձ ասում էր, որ եթե ես զինվոր լինեմ, ապա գեներալ կդառնամ, եթե վանական, ապա անպայման վանահայր: Դրա փոխարեն ես նկարիչ դարձա ու դարձա Պիկասո:

11. Մինչև վաղը հետաձգեք միայն այն գործը, որը մինչ մահ չեք ուզում ավարտին հասցնել:

12. Մենք՝ իսպանացիներս, առավոտյան ժամերգություն ենք, կեսօրից հետո՝ կորիդա և հասարակաց տուն՝ ուշ երեկոյան:

13. Բոլորը փորձում են հասկանալ գեղանկարչությունը: Իսկ ինչո՞ւ նրանք չեն փորձում հասկանալ թռչունների երգը:

14. Երբ արվեստաբաններն են հավաքվում իրար գլխի, նրանք խոսում են ձևի, կառուցվածքի ու իմաստի մասին: Երբ նկարիչներն են հավաքվում, նրանք խոսում են այն մասին, թե որտեղից կարող են գնել էժան լուծիչ:

15. Ես միշտ անում եմ այն, ինչ չեմ կարողանում անել: Այդպես ես սովորում եմ դա անել:

16. Մարդկանց մի մասը տեսնում է, թե ինչ կա, ու հարցնում է՝ ինչո՞ւ: Ես տեսնում եմ, թե ինչ կարող էր լինել, ու հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ:

17. 40 տարին այնպիսի տարիք է, երբ վերջապես քեզ երիտասարդ ես զգում, բայց արդեն շատ ուշ է…

18. Եթե այլևս որևէ մեկը չլիներ, որին ես կկարողանայի սիրել, ես կսիրահարվեի դռան բռնակին:

19. Իսկական նկարիչները Ռեմբրանդտն ու Ջոտտոն են, իսկ ես սոսկ ծաղրածու եմ: Արվեստում ապագան նրանցն է, ովքեր կարողանում են ծռմռվել:

20. Ինձ թանգարան տվեք, և ես այն կլցնեմ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․