Սիբեխի օգտակար հատկությունները և բուժիչ կիրառումը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Բույսը լայնորեն տարածված է Փոքր և Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Կովկասում: Ծաղկում է հունիսից օգոստոս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոսից սեպտեմբեր ամիսներին:

Պտուղները հաճախ քիմիոնի պտուղների փոխարեն օգտագործում են հացաթխման մեջ: Բույսի բոլոր մասերը սուր համ ունեն: Գարնանը` մեզ մոտ, դեռևս չկանաչած տերևների վարդակը հավաքում են և օգտագործում ուտեստների մեջ` որպես բարկ համեմունք և մարինացված և եփած բանջարեղենային ճաշատեսակ:

Հարավային շրջաններում օգտագործում են որպես ուղտերի և եղջերավոր անասունների կեր: Ժողովրդական բժշկության մեջ սիբեխի մանրացրած տերևները դնում են վերքերի վրա` արագ լավացման նպատակով:

Սիբեխի ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր խոտը թրմում են 500մլ եռացրած ջրում: Ընդունում են մեկ ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, ստամոքսի ցավերի, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ:

Մանրամասն Սիբեխի (Резак обыкновенный - Falcaria vulgaris) բուժական օգտագործման մասին՝ այստեղ․ 

 

Սիբեխով ապուր

Սիբեխը հայկական խոհանոցի ամենահամեղ կանաչեղեններից մեկն է։ Առաջարկում ենք այսօր պատրաստել սիբեխով ապուր։ Այն չափազանց համեղ է, և նույնքան օգտակար։

Պատրաստման համար անհրաժեշտ է․

Սիբեխ… կես կապ
Պոմիդոր /թարմ/- 1 հատ
Գլուխ սոխ- 1 հատ
Կարագ- 70 գրամ
Կարտոֆիլ- 2 հատ
Կանաչ պղպեղ /թարմ/-1 հատ
Հավի բուլյոն…..
փոքրիկ մակարոններ- կես բաժակ
սխտոր
աղ

Ահա թե ինչպես ենք պատրաստում․

Գլուխ սոխով և կարագով սոխառած ենք պատրաստում: Վրան ավելացնում ենք պատրաստի բուլյոնը, մանր կտրտած կարտոֆիլը,պոմիդորն ու պղպեղը,մի քանի րոպե հետո նաև մակարոնը: Պատրաստի վիճակին հասնելուց 10 առաջ ավելացնում ենք եփված սիբեխը և աղը:
Թողնում ենք որպեսզի լավ եփի, որից հետո անջատում ենք գազօջաախը, և թողնում մի փոքր հանգստանա։ Ապա կարող եք համտեսել։ Ստացվում է չափազանց համեղ և օգտակար ապուր, որը կարող են փորձել անգամ ամենափոքր տան անդամները։

Աղբյուրը։

Սիբեխով Աղցան – Տապակած Սիբեխ



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․