Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հոդացավերը հանկարծակի չեն առաջանում, պետք է պատճառը հասկանալ և վերացնել այն: Մարդկանց մեծ մասը տարեց ժամանակ այդպիսի ցավեր է ունենում վատ սնվելու, քիչ շարժվելու կամ ֆիզիկական ծանր աշխատանքի հետևանքով:
Բայց եթե հոդերը երիտասարդ ժամանակ են ցավում, դա վկայում է հոդահեղուկի շրջանառության խախտման և հոդային աճառի վնասման մասին:
Ներկայացնում ենք բաղադրատոմս, որն այդպիսի հիվանդության կանխարգելիչ է:
Իսկ եթե ցավերն արդեն տանջում են, միջոցը կօգնի ամրացնել հոդերը, մեղմացնել տհաճ զգացողությունները:
Ինչով բուժել հոդացավերը
Բաղադրիչները՝
250 մլ նարնջի հյութ
150 գ. վարսակի ալյուր
200 մլ ջուր
1 թ. գ. աղացած դարչին
300 գ. անանաս
20-30 գ. մեղր
50 գ. նուշ
Պատրաստման եղանակը՝
Եփիր վարսակի ալյուրը և թող սառչի:
Շիլային ավելացրու նարնջի հյութը, ջուրը, կտրտած անանասը, դարչինը, մեղրը, նուշը:
Ամենը լավ մանրացրու բլենդերով մինչև համասեռ զանգված ստացվի:
Կիրառումը՝
100 մլ խառնուրդ օգտագործիր ամեն առավոտ նախաճաշից 20 րոպե առաջ:
Շատ լավ է, եթե առավոտյան նաև մեկ բաժակ ջուր ես խմում: Այդպիսով օրգանիզմը միջոցն ավելի լավ կյուրացնի:
Օգտակարությունը՝
Նարինջը և անանասը հարուստ են վիտամին С-ով, որն օգնում է ամրացնել ոսկորները, ջլերը:
Օգտակար է ինֆեկցիոն արտրիտների դեպքում:
Վիտամին С-ն նաև հզոր հակաբորբոքիչ ազդեցություն ունի:
Դարչինը պարունակում է մանրաթելեր և կալցիում, որոնք ամրացնում են հոդերը:
Լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում խոլեստերինի և շաքարի մակարդակն արյան մեջ:
Վարսակը պարունակում է սիլիցիում, մագնեզիում, ֆոսֆոր և կալիում: Այն օգնում է հոդերը մաքրել և ամրացնել հենաշարժական համակարգը: Նուշը պարունակում է տարբեր հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջության համար:
Կալցիումը, մագնեզիումը, մանգանը և ֆոսֆորը մասնակցում են դրանց ամրության պահպանմանը: