Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»:
Արգանդի միոմայի դեպքում
1. 15 օր շարունակ հիվանդին խորհուրդ է տրվում օրական 3 անգամ խմել 1 սուրճի բաժակ կտավատի սերմերի եփուկ:
2. Մեկ շաբաթ շարունակ հարկավոր է չիչխանի յուղով թրջված տամպոններ օգտագործել:
3. 20 գրամ վաղենակը 2 շաբաթ թրմել մեկ բաժակ օղու մեջ, քամել և ընդունել օրական 3 անգամ 20-30 կաթիլ:
4. Եղինջի հյութի կամ դրա տերևների խյուսի մեջ թրջել տամպոնը և ամեն օր (մեկ շաբաթ շարունակ) տեղադրել այն հեշտոցի մեջ:
5. Եղինջի հյութով կամ խյուսով թրջված տամպոնները օգտագործվում են նաև արգանդի բորբոքումների դեպքում: