6 գործոն, որոնք թուլացնում են իմունիտետն ու դիմադրողականությունը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ օգնում է պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ, կանխում է վարակումներն ու արագացնում է ապաքինումը։

 

 

Ներկայում մարդիկ բավական հաճախ են բախվում իմունային համակարգի թուլացման ու դիմադրողականության անկման խնդրին, սակայն ոչ բոլորին է հայտնի՝ ինչով կարող է պայմանավորված լինել այս խնդիրը և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ։ Սա, իր հերթին, թույլ չի տալիս ժամանակին միջոցներ ձեռնարկել, ինչի հետևանքով օրգանիզմն աստիճանաբար ավելի ու ավելի խոցելի է դառնում։

Մասնագետները ներկայացրել են իմունային համակարգի թուլացման հիմնական պատճառները, որոնցից խուսափելը թույլ կտա կանխել դիմադրողականության անկումն ու իմունիտետի թուլացումը։

Անառողջ սննդակարգ

Արագ սննդի ու տարատեսակ սնեքերի գործածության դեպքում օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ օգտակար նյութերը, ինչն անմիջականորեն անդրադառնում է արտաքին վնասակար տարրերի ու հիվանդությունների հարուցիչների ազդեցությանը դիմակայելու կարողության վրա։ Մեծ քանակությամբ ճարպեր պարունակող ու բարձր կալորիականությամբ սննդակարգին իմունային համակարգն արձագանքում է նույն կերպ, ինչպես բակտերիալ վարակին, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել շաքարային դիաբետի և անոթային հիվանդությունների զարգացման։

Ոտքերի գերսառեցում

Մարդկային մարմինը բավական կտրուկ է արձագանքում ոտքերի գերսառեցմանն ու գործարկում է պաշտպանական ռեակցիաները, ինչի հետևանքով արյունատար անոթները նեղանում են, լորձաթաղանթները զրկվում են արյան մատակարարումից ու չեն կարողանում ինչպես հարկն է արձագանքել ախտածին տարրերին։

Քնի պակաս

Քնած ժամանակ մարդու օրգանիզմն ինտենսիվ վերականգնման փուլում է լինում, ուստի զարմանալի չէ, որ քնի դեֆիցիտը հանգեցնում է նաև հակամարմինների դեֆիցիտի, ինչն էլ բացասաբար է անդրադառնում իմունային համակարգի վրա։ Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար հարկավոր է քնել օրական 6-8 ժամ, քանի որ հակառակ դեպքում առողջությունը լուրջ վտանգված է լինում։

Ծխախոտի գործածություն

Ծխախոտը վնասում է բրոնխները, իսկ դրանք պատասխանատու են վտանգավոր ախտածինների ու աղտոտող նյութերի ներթափանցումն օրգանիզմ կանխելու համար։ Սա է պատճառը, որ ծխող մարդիկ ավելի երկար են վերականգնվում մրսածության ու գրիպի դեպքում։

Սթրես

Առօրյայում սթրեսից խուսափել չի հաջողվի, սակայն հարկավոր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այն չստանա քրոնիկ բնույթ։ Բանն այն է, որ քրոնիկ սթրեսի դեպքում արյան մեջ նվազում է այն բջիջների մակարդակը, որոնք պատասխանատու են օրգանիզմը սնկերից, վիրուսներից ու բակտերիաներից պաշտպանելու համար։ Նման իրավիճակում անգամ պատվաստումները կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ։

Ալկոհոլի գործածություն

Ալկոհոլը նույնպես թուլացնում է իմունային համակարգը, քանի որ դրա գործածության դեպքում նվազում է մոնոցիտների՝ ախտածին վարակների դեմ պայքարի համար պատասխանատու բջիջների քանակությունը, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի վատ է արձագանքում վիրուսներին, իսկ արդեն իսկ առկա հիվանդությունները սրվում են։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․