Չափի մեջ խանդը համարվում է նորմալ, իսկ հիվանդագին խանդը կործանում է


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Նրանք ովքեր կյանքում գործ են ունեցել խանդոտ մարդու հետ, կհաստատեն, որ նման մարդու հետ հարաբերությունները երբեք չեն կարող առողջ լինել հաճախ կարելի է լսել, եթե խանդում է, ուրեմն սիրում է: Իսկ հիվանդագին խանդի դեպքում ամեն ինչ այլ է:

Չի գտնվի մեկը, որ կասի, որ հիվանդագին խանդը ընդհանրապես կապ ունի սիրո հետ:

Կա մեկ հաստատված փաստ. հիվանդագին խանդը կործանում է: Այո, դա կործնում է հարաբերությունները, որովհետև դա ծնում է վիրավորանք, իսկ սերն ու վիրավորանքն իրարից շատ հեռու են:

 

 

Սարսափելի է ապրել հիվանդագին խանդով տառապող մարդու կողքին, դա հիվանդություն է, այն էլ չբուժվող:

Եթե չեք ցանկանում կործանել ձեր կյանքը, եթե չեք ցանկանում ողջ կյանքում ապրել ապացուցելով ձեր անմեղությունը, ապա դադարեցրեք նման մարդու հետ հարաբերությունները:

Հիվանդագին խանդով տառապող մարդը միևնույնն է առիթ կգտնի խանդելու, եթե դուք ողջ օրը տանը փակված լինեք, միևնույնն է, նա մտածելու է, որ դուք մտքում ուրիշի մասին եք մտածում:

Եթե դուք հանկարծ պատուհանից դուրս նայեք, նա կմտածի, որ ինչ որ մեկին եք ուզում տեսնել:

Եթե ցանկանում եք հանգիստ ապրել, այլ ոչ թե վիրավորանքից արցունքները կուլ տալով օր անցկացնել, ապա դադարեցրեք հարաբերությունները այդպիսի մարդու հետ:

Հիվանդագին խանդը ուղեկցվում է բռնությամբ՝ իր ծանր հետևանքներով:

Կյանքը մեկ անգամ է տրվում և այն պետք է ապրել մարդավայել կերպով:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․