3 բանջարեղեն, որոնք խանգարում են քաշի նվազմանը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Սա շատ վտանգավոր խնդիր է, որը բարձրացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի ու սրտանոթային համակարգի ախտաբանությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են ժամ առաջ միջոցներ ձեռնարկել այս խնդրից ազատվելու համար։

 

 

Որպես կանոն քաշը նվազեցնելու և կազմվածքը կարգի բերելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն կան տարածված սխալներ, որոնք թույլ չեն տալիս հասնել ցանկալի արդյունքին։ Նման սխալներից մեկը կարող է լինել սննդակարգում օգտակար համարվող որոշակի մթերքի ներառումը, ինչը կարող է հակառակ արդյունքն ունենալ։

Կա տարածված կարծիք, որ բանջարեղենով հարուստ սննդակարգին հետևելը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ քաշից, մինչդեռ իրականում այս պնդումը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ բանջարեղենի ոչ բոլոր տեսակներն են նույնքան լավ ազդեցություն ունենում կազմվածքի վրա, իսկ դրանցից որոշների չարաշահումը կարող է առհասարակ հակառակ արդյունքն ունենալ՝ հանգեցնելով քաշի ավելացման։

Ստեպղին



Ստեպղինը համարվում է ամենաառողջարար բույսերից մեկը և հաճախ է խորհուրդ տրվում կիրառել տեսողության վատթարացման դեպքում, սակայն ավելորդ քաշի դեմ պայքարողները պետք է հաշվի առնեն, որ այն պարունակում է հսկայական քանակությամբ շաքար, ուստի կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ստեպղինն ու օգտագործել օրական առավելագույնը երկու պտուղ։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ այս մթերքը հատկապես վտանգավոր է շաքարային դիաբետի դեպքում։

Ճակնդեղ


Չափազանց մեծ քանակությամբ շաքար է պարունակում նաև ճակնդեղը, ուստի այն ևս խորհուրդ չի տրվում կիրառել քաշը նվազեցնելու համար։ Ավելին՝ բանջարեղենի այս տեսակը պարունակում է նաև մեծ քանակությամբ օսլա ու ածխաջրեր, որոնք ևս չեն նպաստում կազմվածքի պահպանմանը։ Գիտնականները նկատել են, որ կանոնավոր ճակնդեղի գործածությունը նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը, ուստի այն հարկավոր է խիստ սահմանափակել։

Ոլոռ


Ոլոռը շատ օգտակար մթերք է, ուստի դրանից չի կարելի ամբողջությամբ հրաժարվել, սակայն չարաշահել ևս չի կարելի։ Բանն այն է, որ օգտակար տարրերից բացի այն պարունակում է նաև մեծ քանակությամբ օսլա, որն էլ նպաստում է ավելորդ ճարպաշերտերի կուտակման։ Ընդ որում՝ առավել շատ ճարպաշերտեր են կուտակվում գոտկատեղի հատվածում։


Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․