Ինչպես ճիշտ պատրաստել «Մալականի թթու»


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Պատրաստման եղանակը

Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:

Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել:

Կաղամբը տեղավորել էմալապատ տարրայի մեջ ու վրան լցնել աղաջուրը:

Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր:

5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:

Աղաջուրը չթափել:

Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել:

Սխտորը կլպել ու մանրատել:

Մանրատել նաև պղպեղը:

Տարրայի մեջ լցնել կտրատված կաղամբը:

Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:

Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա:

Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:

Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել:

Թթուն պատրաստ է:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․