Երբ Աստված ցանկանում է խոսել ձեզ հետ, ահա թե ինչ է նա անում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Տիեզերքը բազմաթիվ զարմանալի եղանակներ գիտի մարդկանց իրար հետ հանդիպեցնելու համար: Բնակարանի, աշխատանքի կամ կյանքի ընկերոջ որոնումներում շատերը մեծ հեռավորություն են անցնում: Այդ ընթացքում երկնային վարագույրից այն կողմ գործում է Տերը, ով մեզ համար ստեղծում է կատարյալ կապեր:

Պատահական ոչինչ չի լինում: Պատահականությունները երջանիկ դիպվածներ են, որոնց ստեղծողն Աստվածն է, բայց նա չի ցանկանում հանդես գալ: Աստծո պլաններում դիպվածը ոչ մի դեր չի խաղում: Այն, ինչ լինում է մեր կյանքում, մեր մտադրությունների և մտքերի արդյունքն է:

Երբ ձգտում ես կատարել սրտիդ ցանկությունը, ապա իմացիր, որ տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները: Այն կազմակերպում է քո կյանքի իրադարձությունները: Աստված ունի քո հասցեն և քո բոլոր վճռական մտադրությունները նա գրանցում է ՄԵԾ գրքում:

Արա այն ամենը, ինչ կարող ես, իսկ մանրամասները թող տիեզերքի համար․ դա նրա գործն է: Երբ մարդն անում է ամեն հնարավորն իր մտադրություններն իրականացնելու համար և հույսը դնում է Բարձրյալի անտեսանելի ուժի վրա, կատարվում են նրա բոլոր մեծ երազանքները:

Աղոթիր, պլանավորիր, արա այն ամենը, ինչ կարող ես և թող, որ ամեն ինչ իր հունով գնա:

Յուրաքանչյուրը, ում կհանդիպես ճանապարհիդ, քո կյանքի սցենարի գործող անձանցից մեկն է: Քո միակ խնդիրն է մշտապես կատարելագործել սցենարները, որպեսզի լավ ֆիլմ ստացվի: Քո ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվությունն ընկած է քեզ վրա: Եվ հիշիր՝ դու երբեք մենակ չես, ԱՍՏՎԱԾ քեզ հետ է:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․