Ագրեսիվ մարդկանց հետ շփվելու 7 ոսկե կանոն


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Վեճերն ու բանավեճերը մեր կայնքի անբաժանելի մասն են, և հաճախ մենք ստիպված ենք լինում գործ ունենալ իրոք չափազանց բարդ մարդկանց հետ:

Բարդ և ագրեսիվ մարդկանց հետ շփվելու 7 կենսական կարևոր կանոններ

Զայրութից ելնելով կոպտելը ոչ մի լավ բանի չի բերի, պարզապես խորը շունչ քաշեք և փորձեք հանգիստ արձագանքել:

Հիշե՛ք, բոլորն էլ սխալվում են: Մի շտապեք քննադատել, գուցե նրանց մոտ չափազանց բարդ շրջան է:

Անկախ դիմացինի ագրեսիայի պատճառներից,  թույլ մի տվեք ձեզ ճնշել: Շարունակեք զրույցը հանդարտ և ինքնավստահ եղանակով՝ հիշեցնելով զրուցակցին փոխադարձ հարգանքի մասին:

Կոնֆլիկտ հրահրողը ակնկալում է, որ դուք սկսելու եք ակտիվորեն հակառակվել և հակաճառել: Պարզապես փորձեք հանգստանալ և հնարավորության դեպքում չներքաշվել բանավեճի մեջ:

Թույլ մի տվեք դիմացինի վիրավորական խոսքերին ձեզ կոտրել և փոխադարձ վիրավորանքների փոխարեն փորձեք հարթել իրավիճակը և այնպես անել, որ դիմացինը սկսի ձեզ լսել:

Չափազանց հուզականությունը անգամ ամենաամուր փաստարկները երերուն է դարձնում: Բացի այդ, ասեք միայն այն, ինչում վստահ եք և միշտ հիշեք, որ ճշմարտությունը սուրբյեկտիվ երևույթ է և յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը:

Եթե բանավեճը չափից դուրս թեժացել է, փորձեք այն պաղեցնել հումորի միջոցով: Շարժեք ձեր զրուցակցի ծիծաղը և թշնամական մթնոլորտը հօդս կցնդի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․