Փոքրիկ սխալներ, որոնք փնթի տեսք են հաղորդում ձեզ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ճմրթված հագուստ


Սա հատկապես վերաբերվում է վերնաշապիկներին, բլուզներին և գրասենյակային ոճի այլ հագուստներին: Եթե անգամ առավոտյան մանրամասնորեն արդուկել եք վերնաշապիկը, ապա, միևնույն է, շատ հնարավոր է, որ օրվա կեսին նկատեք, որ օձիքը կամ թևանիքները ճմրթված են: Ինչ կարող ես անել. բամբակը «համառ» է: Սինթետիկան նույնպես չի փայլում իր «իդեալական հարթ բնավորությամբ»: Որպեսզի օձիքը «ուղիղ ու ձիգ կանգնի», հարկավոր է այն արդուկել այն ժամանակ, երբ վերնաշապիկը դեռ մի փոքր խոնավ է: Նաև մի՛ մոռացեք այն արդուկել և՛ ներսի, և՛ դրսի հատվածներից:

«Կեղտոտ» սպիտակ


Սպիտակ հագուստները գունավորվելու հատկություն ունեն. դրանք հաճախ տհաճ մոխրագույն կամ դեղնավուն երանգներ են ստանում: Որպեսզի խուսափեք նմանատիպ խնդիրներից, հարկավոր է սպիտակ հագուստը մնացածից առանձին լվանալ: Բացի այդ՝ սպիտակը մի՛ լվացեք սրբիչների կամ գիշերային սպիտակեղենի հետ միասին: Անգամ եթե դրանք ճերմակագույն են: Սրբիչները կարող են լվացքի ընթացքում մանրաթելեր դուրս թողնել, որոնք էլ դրական ազդեցություն չեն ունենում սպիտակ հագուստների վրա:

Ռեզիններ՝ ձեռքերի վրա


Մետրոյում կամ երթուղայիններում ուշադրություն դարձրեք երիտասարդ աղջիկներին. գրեթե յուրաքանչյուր երկրորդը գունավոր ռեզինե թևնոցներ է կրում: Հատկապես նրանցից, որոնք հին հեռախոսալար են հիշեցնում: Հիշեք, ձեռքերին կրում են կամ իսկական թևնոցներ կամ ժամացույց: Ռեզինները հարկավոր է պահել պայուսակի մեջ, հատկապես եթե գրասենյակային պայմաններում եք աշխատում:

Եղունգների կիսամաքրված լաք


Մի պարզ կանոն. ավելի լավ է ոչ մի լաք էլ չօգտագործել, քան գույնը եղունգների վրա թողնել երկար ժամանակ: Անգույն լաքի մեկ-երկու շերտը ընդհանրապես չի խանգարի և եղունգները կդարձնի վիզուալ շատ ավելի հարթ և կոկիկ:

Գունաթափված ջինսեր


Ջինսե կտորների գունաթափումից խուսափելու համար հարկավոր է այն լվանալ միայն սառը ջրով և հակառակ շրջած: Տաք ջուրը քայքայում է ջինսերի մանրաթելերը և ստպում է նրան գունաթափվել մեր իսկ աչքերի առջև:

Շատ պայուսակներ


Դժվար է կոկիկ տեսք ունենալ, երբ ձեռքումդ երեք պայուսակ կա, այնպես չէ՞: Գնումներ կատարելու ժամանակ սա բնական երևույթ է, սակայն աշխատանքի գնալու համար հարկավոր է մեկ այնպիսի հարմար պայուսակ վերցնել, որի մեջ կտեղավորվեն և՛ թղթապանակները, և՛ նոութբուքը, և՛ կոսմետիկ միջոցները: Իսկ եթե այդ պայուսակը լինի բնական կաշվից, դա արդեն իդեալական կլինի:

Փոշի կամ մորթու կտորներ՝ հագուստի վրա


Տանն ունեք սիրելի չորքոտանի՞: Եթե այո, ապա տանից դուրս գալուց առաջ մի՛ մոռացեք հագուստի համար նախատեսված խոզանակով մաքրել հագուստը:

Սխալ չափսերով կոշիկ


Ինչ էլ ուզում է եղած լինի, երբեք մի՛ գնեք կոշիկ, որը ձեր ոտքի չափսին չի համապատասխանում: Այն ոչ միայն շրջապատի համար նկատելի կլինի, այլև դրանով կարող եք ինքներդ ձեր առողջությանը վնաս հասցնել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․