Նստակյաց կյանքի առողջական վտանգները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մեր օրերում այլ տարբերակ չկա: Մենք բոլորս նստակյաց ենք՝ անկախ մեր նախասիրություններից, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումներից: Այդպիսին է մեր իրականությունը:

Ժամանակակից կյանքը հարմարեցվում է մեր նստակեցությանը: Որպեսզի մենք ավելի քիչ քայլենք, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնենք աշխատելով: Մենք նստում ենք ու վտանգում մեր առողջությունը՝ ամբողջությամբ:

Երբ նստած ենք, դանդաղում ու վատանում է մեր ընդհանուր նյութափոխանակությունը: Սա վտանգ է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ այսպիսով վտանգվում է բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը:

Վատանում է մարսողությունը: Մեր օրգանիզմը չի ստանում վիտամինների ու հանքանյութերի անհրաժեշտ քանակը:

Վտանգվում է արյան շրջանառությունը՝ արյան հոսքի, ինչպես նաև ընդհանուր նյութափոխանակային գործընթացների հետևանքով: Որպես արդյունք՝ ի հայտ են գալիս հորմոնալ հավասարակշռության խանգարման նշաններ:

Ավելի ուշ՝ ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Սրան գումարվում է նաև հենաշարժողական համակարգի պասիվ վիճակը, ինչի արդյունքում թուլանում ու ատրոֆիայի են ենթարկվում նաև մկանները: Եվ մենք թուլանում ենք:

Տևական անգործության հետևանքով վտանգվում է նաև հոդերի աշխատանքը: Սա կենսական նշանակության գործընթացների մի շղթա է, որը չափազանց կարևոր է մեր օրգանիզմի համար՝ ընդհանուր առմամբ:

Արդյունքում հիվանդանում ենք՝ ամենատարբեր հիվանդություններով: Ընդ որում, ինչպես սոմատիկ, այնպես էլ հոգեբանական: Այս ամենից իհարկե հնարավոր է խուսափել: Միակ հնարավոր տարբերակը շարժունության ապահովումն է:

Օրվա ընթացքում նվազագույնը մեկ ժամ քայլելը կարող է փրկել իրավիճակը: Իսկ համակարգված ֆիզիկական ակտիվությունն արդեն ոչ միայն չի թողնի հիվանդանալ, այլև, օրգանիզմի նյութափոխանակությանը նպաստելով՝ առողջություն կպարգևի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․