Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Պետք չէ տառապել, հենց այդ սխալներն են քեզ համար կյանքի լավագույն դասերը եղել, ու հենց նրանց շնորհիվ ես դու սկսել քեզ գնահատել:
Դու այնպիսին ես, ինչպիսին որ կաս: Պարզապես սխալ մարդկանց սիրահարվելով՝ ժամանակի ընթացքում հակացել ես, որ ինչ որ բան ճիշտ չէ:
Դու սխալ մարդկանց ես սիրել ու նրանք չեն կարողացել գնահատել լավագույն հատկանիշներդ: Նրանցից ավելին մի պահանջիր, դա նույնն է, երբ մոլախոտին ստիպես վարդ դառնալ:
Դու հասկացել ես, որ ամեն պահ նրանք կարող են հեռանալ ու դու սկսել ես պատճառը քո մեջ փնտրել: Բայց իզուր, այն ինչը քոնը չէ, չպետք է տեղ զբաղեցնի քո կյանքում: Նրանք արժանի չեն եղել քո սիրուն ու չեն կարողացել ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին որ ես:
Ներիր ինքդ քեզ այն բանի համար, որ կույր ես եղել՝ չնայած, որ բաց աչքերով ես նայել կյանքին․․․
Ներիր ինքդ քեզ, որ անկեղծ ես եղել նրանց հետ ու աչք ես փակել նրանց արարքների վրա,
Ներիր ինք քեզ, որ սիրտ ու հոգիդ նվիրել ես այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել, որ դու քեզ ՄԻԱԿԸ զգաս:
Սակայն շնորհակալ եղիր նրանց, որ սովորեցրել են գնահատել ինքդ քեզ, շնորհակալ եղիր, որ նրանք սովորեցրել են քեզ լսել քո ներքին ձայնը: