Ինչ տեղի կունենա, եթե մերսեք այս կետը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հավանաբար լսել եք ասեղնաբուժության մասին: Սովորաբար ասեղնաբուժությունը կենտրոնացած է մարմնի մի քանի կետերի վրա, բայց դրանց մեջ կան մի քանի առավել կարևորները, որոնց մասին մենք կխոսենք:

Այդ կետերն ունակ են լավացնել ձեր ինքնազգացողությունը, վերացնել ցավի զգացողությունը և բարձրացնել կենսունակությունը:

Լինգ Գու կետ

Այն նաև անվանում են «հոգու կետ»: Այս կետի ամենօրյա մերսումը կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև մեջքի ցավերը: Այսպիսի մերսումն ուղակի անփոխարինելի մի բան է գրասենյակային աշխատողների համար, ովքեր միշտ նստակյաց են լինում: Այն բացահայտել է չինացի բժիշկ, մասնագետ Տունգը: Այլ ասեղնաբուժներից նա տարբերվում էր նրանով, որ օգտագործում էր քիչ քանակությամբ ասեղներ, բայց արդյունքը տպավորիչ էր լինում:

Լինգ Գու կետը գտնվում է ձեռքի արտաքին մասում, ավելի կոնկրետ բութ մատի և ցուցամատի արանքում: Եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, ապա այս կետի մերսումն արագ կվերացնի մեջքի և ողնաշարի ցավերը: Արդյունքի հասնելու համար պարտադիր չէ ասեղով ծակել, բավական է միայն մերսել այդ կետը բութ մատով:

Եվս մեկ փոքրիկ գաղտնիք. Եթե ցավում է աջ ոտքը, կամ ցավը ձգվում է դեպի աջ կողմը, պետք է մերսել ձախ ձեռքը: Եթե ցավում է ձախը, ապա պետք է մերսել աջ ձեռքը: Դեպքերի 75%-ում արդյունքը նկատվում է մի քանի րոպեների ընթացքում:

Լինգ Գու կետի մերսումն օգնում է հետևյալ խնդիրների ժամանակ.

  • Մեջքի տարբեր ցավեր
  • Գլխացավ
  • Ատամի ցավ
  • Ոտքերի և ոտնաթաթերի ցավ
  • Դեմքի նյարդի նեվրիտ

Հղի կանանց կտրականապես արգելվում է ձեռք տալ այս կետին, քանի որ այն կարող է վիժում առաջացնել:

Նրանք, ովքեր ցանկանում են աշխատել այս կետի հետ, պետք է իմանան մերսման սկզբունքը. Դրեք բութ մատը մյուս ձեռքի բութ մատի և ցուցամատի արանքում: Ապա ուժեղ սեղմեք: Ճիշտ անելու դեպքում մի փոքր կցավա: Բավական կլինի երկու րոպեն, բայց ավելի նկատելի լավացում կզգացվի 20-40 անընդհատ ճնշումից հետո:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․