Ուտե՞լ, թե չուտել խորոված. օգուտն ու վնասակարությունը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Այն վտանգավո՞ր է, թե անվտանգ: Մշտապես բախվում են մասնագետների կարծիքներն այս առումով:

Կան մասնագետներ, ովքեր կարծում են, թե խորոված մսամթերքն ավելի անվտանգ է, քան խաշած կամ տապակածը: Եվ կան մասնագետներ, ովքեր բազմաթիվ պատճառներ են բերում, թե ինչու չի կարելի չարաշահել այն: Անդրադառնանք տեսակետներից յուրաքանչյուրին:

Խորովածն անվտանգ է համարվում այն առումով, որ դրանից այրման միջոցով հեռանում են բոլոր ճարպերը և ի տարբերություն տապակման կամ խաշման պրոցեսների՝ միսը չի եփում իրենից դուրս եկած նյութերի հետ, որոնք կարող են և վնասակար լինել: Բացի այդ, սա հիանալի հնարավորություն է դուրս բերել ճարպը և ուտել մաքուր միս: Այս հանգամանքը կարևոր է հատկապես նիհարել ցանկացողների համար: Ճիշտ պատրաստված խորովածը լավագույն ուտելիքն է սրտանոթային և աթերոսկլերոզի ռիսկի խմբի մարդկանց համար: Ճիշտ եփելու դեպքում այն պարունակում է բոլոր անհրաժեշտ ածխաջրերը, վիտամիններն ու հանքանյութերը, որոնք կան մսի մեջ և այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

Իսկ հակառակ տեսության կողմնակիցները մատնանշում են խորոված մսի քաղցկեղածին հատկության մասին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է յուղոտ և խոզի մսին: Քաղցկեղածին նյութերը պարունակվում են այրված յուղային գոլորշու մեջ, որոնք առաջանում են այրված յուղի կաթելուց և ածուխների վրա այրվելուց:

Ապացուցվել է, որ այն դեպքում, երբ այրվող ճարպային ծուխը պատում է միսը, մարդը փաստորեն ուտում է այդ վտանգավոր նյութերը: Ինչն էլ հիմնական վտանգն է: Հատկապես, երբ այրման պրոցեսը տևում է րոպեից ավել:

Միևնույն ժամանակ, կարճ ժամանակ խորովված միսը կարող է հում լինել՝ պարունակելով մի շարք վտանգավոր միկրոօրգանիզմներ:

Խորհուրդ է տրվում մեկ ճաշկերույթի ընթացքում ուտել ոչ ավելի, քան 200 գրամ խորոված միս:

Այն պետք է լավ մարինացված և լավ եփված լինի: Աշխատեք մարինացնել փոքր և բարակ կտորներով, որպեսզի հեշտ եփվի և վերջինիս վրա չհավաքվի ճարպային ծուխը: Այսպիսով, պետք է պարզապես ճիշտ պատրաստել խորովածը և ոչ թե հրաժարվել այնքան համեղ ու այնքան հայկական ուտեստից:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․