Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այս մեծ ընտանիքը, որտեղ հիմա արդեն ծնվել է 20-րդ երեխան, ապրում է Բրիտանիայում։ Վերջերս ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, 20-րդ անգամ մայր դարձավ։
Նրանք որդի են ունցել, ում անունը դրել են Արչի։ Ամուսինը՝ Նոելը, ասել է, որ սա նրանց վերջին երեխան է, քանի որ Սյուն որոշել է հանգստանալ։
Սակայն Սյուն կիսվել է իր մտքերով՝ ասելով․ «Ինձ համար անսովոր է մտածել այն մասին, որ մենք այլևս երեխա չենք ունենալու»։
Նրանք ունեն 11 տղա և 9 աղջիկ։ Առաջին երեխային Սյուն ունեցել է 14 տարեկանում։ Ամուսնու հետ գրանցեցին իրենց ամուսնությունը, երբ հասան թույլատրելի տարիքի։
Դրանից բացի՝ Սյուի մեծ աղջիկն արդեն երեխա ունի, դրա համար էլ ամուսինները նաև երջանիկ տատիկ ու պապիկ են։
Նոելը պատմում է, որ սկզբնական շրջանում նրանք ուզեցել են 3 երեխա, սակայն հետո որոշել, որ մեծ ընտանիք ունենալն իսկական հրաշք է և լավ գաղափար։