«Սովորեք բաց թողնել». 25 կախարդական արտահայտություններ, որոնք ձեզ կօգնեն այլ կերպ նայել կյանքին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




  • Երազանքները կամ պետք է խելացնոր լինեն, կամ անիրական, այլապես դրանք պարզապես վաղվա պլաններ են:
  • Հանգստությունն ուժեղ է հույզերից, լռությունն ավելի խոսուն է, քան բարձր գոռոցը, իսկ անտարբերությունը պատերազմից ավելի սարսափելի է:
  • Հավանաբար ես այդպես էլ երեխա կմնամ, որքան էլ մեծանամ, քանի որ մինչև հիմա հավատում եմ հրաշքներին, գեղեցիկ և լավ մարդկանց գոյությանը:
  • Ես գեղեցկությանդ համար չեմ սիրահարվել քեզ, որ հետո ծեր լինելուդ պատճառով հիասթափվեմ:
  • Սովորեք բաց թողնել: Հարազատն անպայման հետդարձի ճանապարհը կգտնի:
  • Հոգին անբացատրելի բան է: Ոչ ոք չգիտի, թե այն որտեղ է գտնվում, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է ցավում:
  • Ապրիր այնպես, որ մարդիկ քեզ տեսնելով՝ ժպտան, իսկ հետդ շփվելով՝ փոքր-ինչ երջանկանան:
  • Երբեմն ինչ-որ տարօրինակ ճանապարհներով կյանքում ամեն բան կարգավորվում է:
  • Երջանկություն է, երբ ծնողներդ առողջ են:
  • Ստորացնելով ուրիշներին՝ ավելի չես բարձրանա:
  • Մեր ամենամեծ մոլորությունն այն է, որ մեզ թվում է, թե դեռ շատ ժամանակ ունենք:
  • Երբեք մի զղջա արածիդ համար, եթե այդ պահին երջանիկ ես եղել:
  • Թող Աստված ների մեզ այն բանի համար, որ մենք երբեմն կարող ենք դժգոհել մեր ունեցածից:
  • Մի փորձիր հարաբերություններ պարզել այն մարդկանց հետ, ովքեր քեզ հիասթափեցրել են, այլ լուռ հեռացիր՝ նրանց, իրենց ամբողջ կեղտի հետ միասին, թողնելով միայնակ:
  • Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի. մեկի հացն է չոր, իսկ մյուսի համար էլ ադամանդներն են փոքր: Գնահատե՛ք ձեր ունեցածը:
  • Երբեմն Բարձրյալը քո կյանքից ինչ-որ մեկին հեռացնում է՝ քեզ իսկ պաշտպանելու համար: Մի՛ վազիր նրա հետևից:
  • Նախապես մի վշտացեք և մի ուրախացեք մի բանի համար, որ դեռ չկա:
  • Եթե հոգով չես բռնել, մարմնով երկար չես պահի:
  • Աստծո մոտ ամեն ինչ ժամանակին է լինում, այնպես որ, սովորիր սպասել:
  • Երեխա. ահա իսկական երջանկությունը սա է, այլ ոչ թե ձեր այֆոնները:
  • Երեխաներիդ ձեռքբերումները քո սեփական հաջողություններից կարևոր են:
  • Փայփայեք ու գուրգուրեք ձեր ծնողներին, քանի որ քանի դեռ նրանք կենդանի են՝ դուք երեխա եք:
  • Խիղճը տանջում է ոչ նրանց, ում պետք է տանջի, այլ նրանց, ով ունի այն:
  • Մարդու ամենաուժեղ վախերից մեկն այն գիտակցությունն է, որ ինքը, փաստորեն, երկար ժամանակ սխալվել է:
  • Շատերը կյանքում կարևոր են համարում ինչ-որ մեկին գտնելը, մինչդեռ եզակիները գիտեն, որ ավելի կարևոր է ինքդ քեզ գտնելը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․