Այս աղջիկը չորս տարի կոմայի մեջ լինելուց հետո պատմեց այն ամենը, ինչ տեսել և զգացել էր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Վիկտորիա Առլենը առողջ և առույգ երեխա էր, սիրում էր պարել, սպորտը: 11 տարեկանում նա գրիպով հիվանդացավ, մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը, հիվանդացավ նաև թոքաբորբով:

Դրանից 2 շաբաթ անց գոտկատեղից ներքև թուլացավ: Գլխուղեղի և ողնուղեղի լուրջ բորբոքումները փչացրին նրա ողջ կյանքը։ Նա այլևս չէր կարողանում ուտել, խոսել և շարժվել: Ըստ էության վերածվեց բույսի: Նրան ձողիկով էին կերակրում: Բժիշկները նույնիսկ չնչին հույս չունեին, որ նա կառողջանա: Աղջիկը ողջ կյանքում պետք է գամվեր անկողնուն: Նա լսում էր՝ ինչ են խոսում շրջապատում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում պատասխանել:

 

 

Այն ինչ տեղի ունեցավ 4 տարի անց, զարմացրեց աղջկան ճանաչողներին: 2010 թվականին նա այդ վիճակից դուրս եկավ: «Իմ ծնողները հոգ էին տանում իմ մասին, սենյակս դարձրել էին հիվանդանոցային պալատ: Եղբայրներս ու քույրերս խոսում էին ինձ հետ: Նրանք ինձ տվեցին ուժ՝ պայքարելու հիվանդության դեմ: Նրանք նույնիսկ չգիտեին, որ ես լսում եմ իրենց»․․․

2009 թվականից աղջկա մոտ դրական շարժ նկատվեց: Նա վերադառնում էր կյանք: Սկզբում շարժեց մատները, հետո՝ ձեռքը: Աստիճանաբար նորից սկսեց խոսել, ուտել, ձեռքում պահել տարբեր իրեր: Սակայն այդ ժամանակ նա դեռ չէր կարողանում քայլել:

 

 

Բժիշկները կարծում էին, որ նա երբեք չի քայլի: Բայց նա դրա հետ չէր հաշտվում: Ծնողները խոստացան աղջկան անել հնարավոր ամեն ինչ, որ նա ոտքի կանգնի:

Վերջապես նրա կյանքում մի շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Աղջիկն ապրում էր լճի մոտ և երեխա ժամանակ շատ էր սիրում լողալ: Հիվանդությունից հետո կարծում էր, որ էլ երբեք չի լողա: Երբ 2010 թվականին առաջին անգամ նրան գցեցին ընտանեկան լողավազանի մեջ, դա խթան էր, որ լողա: Ջուրը նրան տվեց ինքնավստահություն և ազատություն:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․