Եզան լեզվով թեյի օգտակար հատկությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Եզան լեզուն հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը հրաշալի անտիսեպտիկ է:

Բացի այդ, եզան լեզուն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Դրա համար օգտագործեք սերմերը, որոնք կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից: Ինչպես նաև, եթե դուք ունեք խնդիրներ կապված աղեստամոքսային տրակտի հետ, եզան լեզվի հյութը կբարելավի մարսողությունը՝ ընդլայնելով ստամոքսահյութի արտադրությունը:

 

 

Բաղադրություն․ 1 ճաշի գդալ եզան լեզվի սերմեր, 250 գրամ ջուր։

Պատրաստման եղանակը․ Սերմերի վրա լցրեք եռացող ջուր: Թողեք այդպես մնա մոտ 15-20 րոպե: Սերմերը քամեք քամիչի օգնությամբ:

Նիհարելու համար թեյը կարող եք խմել տաք և սառը վիճակում: Խմեք օրական 50 մլ ամեն օր, սոված փորին: Այս թեյը խմեք 10 օր, ապա ընդմիջեք մեկ ամսով: Թեյը կտա սպասված արդյունքը, հատկապես եթե օգտագործեք ցածր կալորիականությամբ սննդի հետ:

Նախքան փորձելն այս միջոցը, խորհդակցեք բժշկի հետ: Կան որոշ հակացուցումներ, կապված արյան թրոմբի, ստամոքսի թթվայնության հետ:

 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․