Ինչու է հարկավոր կեֆիր խմել. 10 պատճառ




Կեֆիրը կաթնաթթվային մթերք է, որի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Ահա 10 պատճառ, թե ինչու է հարկավոր կեֆիր օգտագործել:

1. Կեֆիրը հեշտությամբ է յուրացվում:

2. Վերականգնում է աղիների միկրոֆլորան՝ օգնելով կարգավորել դրա աշխատանքը:

3. Կեֆիրը բիֆիդոբակտերիաներ է պարունակում, որոնք օգնում են ազատվել վնասակար միկրոօրգանիզմներից:

4. Կեֆիրն օգտակար է օստեոպարոզի կանխարգելման համար, այդ պատճառով էլ մեծահասակներին խորհուրդ է տրվում ամեն օր կեֆիր օգտագործել:

5. Կեֆիրն օգտակար միջոց է փորկապության և կոլիտների կանխարգելման համար:

6. Այս ըմպելիքը կարող է օգնել նաև նվազեցնել հաստ և բարակ աղիների ուռուցքների առաջացման հավանականությունը:

7. Կեֆիրը սպիտակուցներ և կալցիում է պարունակում, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը, երեխայի աճին: Դա է պատճառը, որ այն խորհուրդ է տրվում նաև փոքրիկներին:

8. Եթե ալերգիա ունեք, կարող եք կեֆիր օգտագործել: Այն օգնում է նվազեցնել ալերգիկ ռեակցիաները:

9. Կեֆիրը կաթից օգտակար է, քանի որ դրանում պարունակվող կալցիումն ավելի լավ է յուրացվում:

10. Կեֆիրն օգնում է նաև նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․