Հաճախ պատահում է, երբ կռացած աշխատելիս կտրուկ վեր եք կենում և զգում եք, որ ձեր գլուխը պտտվում է, աչքերի առջև էլ պատկերները սևանում են:
Նման խնդիր կարող է առաջանալ, եթե ձեր օրգանիզմը ջրազրկվում է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով, որն առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը, հատկապես արտահայտված է արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց մոտ:
Փորձեք նման դեպքերում շատ հեղուկներ խմել, իսկ եթե նկատում եք, որ գլխապտույտը շարունակվում է և դուք մշտապես թուլություն եք զգում, ապա անպայման դիմեք բժշկի:
Հետևիր մեզ TikTok-ում 😊