Ինչու՞ է տղամարդ լինելն ավելի լավ. Կեսլուրջ-կեսկատակ




ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամբողջ կյանքի ընթացքում ձեր ազգանունը մնում է նույնը:

Ձեր ընկերները կարող են վստահ լինել, որ իրենց հոգին չեք հանի` «Մի՞թե ոչ մի նորություն չնկատեցիր» հարցով:

Դուք չունեք տրամադրության տատանումներ:

Ձեզ համար շոկոլադն ուղղակի քաղցրավենիք է:

Դուք կարող եք դառնալ երկրի նախագահ:

Դուք կարող եք սպիտակ շապիկ հագնել, երբ գնում եք ջրային զբոսանքի:

Նոր կոշիկները չեն հարում ձեր ոտքերը:

Բնական է, որ կուշտ ուտելուց հետո դուք պիտի բղկաք:

Դուք հանգիստ կարող եք ընդհատել ընկերոջը, երբ նկատում եք, որ արդեն սուտը ստի վրա է հնարում:

Երբեք չեք նյարդայնանում, երբ չեն նկատում, որ կտրել եք ձեր մազերը:

Մեքենան վերանորոգող մեխանիկները ձեզ ճիշտն են ասում:

Միանման աշխատանքի դեպքում միանման աշխատավարձ եք ստանում:

Ստիպված չեք դիմանալ էպիլյացիայի կտտանքին, ձեր զգայուն մասերին երբեք չի դիպչում տաք պարաֆինը:

Կնճիռները ձեզ ավելի հմայիչ են դարձնում: Դուք իրար չեք խառնվում, երբ ձեր մազերին ճերմակն է խառնվում:

Ստիպված չեք առիթներ հնարել կրիտիկական օրերին հանկարծակի-անհրաժեշտաբար սենյակից դուրս գալու համար:

Ձեր հետույքը կարևոր դեր չի խաղում աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ:

Զրուցելիս մարդիկ նայում են ձեր դեմքին, այլ ոչ թե կրծքին:

Ձեր հեշտանքն իրական է, միշտ:

Եթե ինչ-որ մեկը ձեզ որպես մարդ այնքան էլ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ նրա հետ չի կարելի կարգին սիրով զբաղվել:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․