Ինքնաթիռն ամենաարագ և հարմարավետ տրանսպորտային միջոցն է համարվում, սակայն ամենից վատն այն է, որ աղետի դեպքում սովորաբար ոչ մեկի չի հաջողվում փրկվել:
Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու ինքնթիռներում անկարգելով (պարաշյուտով) չեն ապահովում բոլոր ուղևորներին: Ի վերջո, դա կարող է փրկել վերջիններս կյանքն ինքնաթիռի կործանման դեպքում: Պետք է նշել, որ փորձագետներն ունեն այս հարցի պատասխանները:
Ծալված անկարգելը զբաղեցնում է նույն տարածությունն ինչ երկու զույգ հսկայական ճամպրուկները միասին: Եթե ամեն ուղևորին հատկացվեր այսպիսի «սարք» , ապա այդ դեպքում օդանավում պարզապես տարածք չէր լինի ուղեբեռի համար: Իսկ այդ պարագայում դժվար թե ինչ-որ մեկը համաձայնվեր ճանապարհորդել առանց անձնական իրերի:
Բացի այդ, ինքնաթիռի համար նախատեսված անկարգելի արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Եթե ավիաընկերությունը բոլոր ուղևորների կյանքը փրկելու նպատակով ապահովի այսպիսի միջոցներով, ապա տոմսի արժեքը կբարձրանա մի քանի անգամ:
Փորձագետները նաև նշում են այն փաստը, որ ուղևորատար ինքնաթիռը թռչում է 800 կմ/ժ արագությամբ, իսկ եթե ուղևորը որոշի ցատկել այդպիսի արագությամբ ընթացող ինքնաթիռից, նրա մարմինը կբաժանվի մասերի:
Բացի այդ, ինքնաթիռները թռչում են 11000 մետր բարձրության վրա: Եթե մարդը դուրս գա ինքնաթիռից, ապա նա պարզապես խեղդամահ կլինի:
Հետևիր մեզ TikTok-ում 😊