Կյանքի 8 դաս Բուդդայից




«Բուդդա» թարգմանաբար նշանակում է «արթնացած» կամ «լուսավորիչ»:

Նրա ուսմունքում չկա ոչինչ, որը հակասեր ցանկացած ուղղության, կրոնական կամ փիլիսոփայական ներքին ներդաշնակությանը:

Այդ դասերը համապիտանի են ու հավերժական, իսկ դրանց ծանոթանալը հետաքրքիր է մտքի ու օգտակար՝ հոգու համար:

Բուդդայի 8 դասերը

1. Փոքրից սկսելը նորմալ է: Կուժն աստիճանաբար է լցվում՝ կաթիլ առ կաթիլ: Ցանկացած վարպետ ինչ-որ ժամանակ եղել է սիրողական մակարդակի: Եթե Դուք հետևողական եք ու համբերատար, ապա հաջողության կհասնեք:

2. Մտքերը նյութական են, գիտակցությունն ամեն ինչ է: Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք: Եթե մարդը խոսում կամ գործում է վատ մտքերով, ապա նրան հետապնդում է ցավը: Իսկ եթե մարդը խոսում կամ գործում է մաքուր մտադրություններով, նրան հետևում է երջանկությունը, որը, ինչպես ստվեր, չի թողնի նրան:

3. Ներել, զսպել զայրույթը Ձեր մեջ նույնն է, թե բռնվեք տաք ածուխը ինչ-որ մեկի վրա նետելիս, սակայն կայրվեք հենց Դուք:

4. Ձեր արարքները ունեն նշանակություն: Որպեսզի զարգանաք, պետք է գործեք, որպեսզի արագ զարգանաք, հարկավոր է գործել ամեն օր:

5. Փորձեք հասկանալ: Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք սկսել ենք պայքարել միայն մեզ համար: Նախ՝ փորձեք հասկանալ և միայն հետո ձգտեք, որ հասկանան Ձեզ: Դուք պետք է ներդնեք Ձեր ուժերը, որպեսզի հասկանաք մյուս մարդու տեսանկյունը:

6. Հաղթեք Ձեզ: Ավելի լավ է հաղթել քեզ, քան հաղթել հազարավոր մարտեր: Այդ ժամանակ հաղթանակը կլինի քոնը: Եվ այն քեզնից ոչ ոք չիկարող խլել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ սատանաները, ո՛չ դրախտը և ո՛չ դժոխքը:

7. Ապրեք ներդաշնակության մեջ: Ներդաշնակությունը գալիս է ներսից: Մի՛ որոնեք դրսում այն, ինչ կարող է լինել միայն Ձեր սրտում:

8. Շնորհակալ եղեք: Միշտ կգտնվի մեկը, ում արժե շնորհակալություն հայտնել:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․