Կյանքը խորտակող 5 մտածելակերպ



Եթե չես հասցրել որոշակի տարիքում բուհ ավարտել, ամուսնանալ, երեխա ունենալ, ավելի լավ աշխատանք գտնել և այլն, սարսափելի ոչինչ չկա. պետք չէ խուճապի մատնվել. ամեն ինչ դեռ առջևում է։

Պետք չէ տանջվել այն բանի համար, որ 25 տարեկանում դեռ չես գտել երկրորդ կեսիդ կամ չես դարձել ինչ-որ ընկերության փոխնախագահ։ Դու ցանկացած պահի իրավունք ունես ընտրել քո ուղին, կյանքն ապրել այնպես, ինչպես դու ես ցանկանում, ոչ թե այնպես, ինչպես պետք է։ Լինում են դեպքեր, որ արթնանում ես և հասկանում, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հյուծված ես, իսկ թե ինչ է իրականում կատարվում, չես հասկանում։ Սակայն հենց այսպես դու սկսում ես խորտակել կյանքդ։

1. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ ընտրելով կյանքի սխալ ուղեկցի

Ինչու՞ ենք հարաբերություններում միշտ շտապում։ Պետք է ձգտել և գտնել այնպիսի սեր, այնպիսի հարաբերություններ՝ հանուն որոնց ցանկանում ես ավելիին ձգտել ու հասնել։ Մենք շատ հաճախ ենք բղավում. «Չեմ ուզում միայնակ լինել»։ Սակայն այս միայնության մեջ դու քեզ ավելի լավ ես սկսում ճանաչել, բացահայտել։ Սկսում ես հասկանալ, թե ինչն է քեզ ոգեշնչում և ուժ տալիս։ Իսկ երբ կհանդիպես մեկին, ում տեսնելիս «թիթեռիկներ կսկսեն ճախրել փորի մեջ», այդ ժամանակ կհասկանաս, որ գտել ես կեսիդ։

 

 

2. Դու կարող ես քանդել քո կյանքը, եթե ամեն ինչ հանդուրժես

Գնահատիր կյանքիդ ամեն մի պահը։ Երբ համաձայնում ես ու քչով բավարարվում, դու միանգամից «սպանում» ես քո ներսում առկա հնարավորություններն ու պոտենցիալը։

3. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ թույլ տալով, որ անցյալը ղեկավարի քո ներկան

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում բազմաթիվ դեպքեր են կատարվում։ Լինում են հուսահատության, տարակուսանքի ակնթարթներ, ինչպես նաև օրեր, երբ քո մեջ մարում է նպատակասլացությունը։ Սակայն չպետք է թույլ տալ, որ բացասական երևույթները, որոնց մասին ոչ մի կերպ չես կարողանում մոռանալ, ցածրացնեն քո ինքնագնահատականը։ Դու նվազեցնում ես քո հնարավորությունները միայն այն պատճառով, որ 5 տարի առաջ քեզ մոտ ինչ-որ բան այնքան էլ լավ չի ստացվել։ Դու բաց ես թողնում իրական սերը, քանի որ քո նախկին ընտրյալը լքել է քեզ կամ նրա հետ հարաբերություններն այնքան էլ լավ ընթացք չեն ստացել։ Հիշիր, կյանքում դժվարություններն ու ուրախությունները մշտապես հաջորդում են միմյանց, և միշտ պետք է գիտակցաբար կատարես քո որոշումներն ու քայլերը։

4. Դու կարող ես խորտակել քո կյանքը՝ համեմատելով քեզ մյուսների հետ

Սոցիալական կայքերում քո ընկերների կամ լայքերի թիվը ոչինչ չի որոշում, և դա չի կարող նվազեցնել քո արժեքն ու կարևորությունը։ Եթե մեկը քեզանից երկու անգամ ավելի շատ գումար է վաստակում, չի նշանակում, որ նա ավելի երջանիկ է։ Մենք փորձում ենք որսալ ու անել այն, ինչ դուր է գալիս մեր ընկերներին կամ այլոց, սակայն արդյունքում խորտակում ենք մեր կյանքը։

5. Դու կարող ես խորտակել կյանքդ՝ չկարողանալով արտահայտել քո զգացմունքներն ու հույզերը

Մենք միշտ վախենում ենք խոստովանել այն, ինչ իրականում զգում ենք, ինչը կարևոր ու արժեքավոր է մեզ համար։ Երբ արտահայտում ենք մեր զգացմունքները, ավելի խոցելի ենք դառնում։ Երբ դու բացահայտ ասում ես, որ սիրում ես քո կողքին կանգնած մարդուն, որ նա թանկ է քեզ համար, նա ոգեշնչում է քեզ, դու սիրում ես նրան… այդ պահին, քեզ հետ ասես հրաշք է կատարվում, որը դրականորեն է ազդում կյանքիդ և զգացմունքներիդ վրա։ 

Մի թաքցրեք ձեր զգացմունքները, ասեք, խոստովանեք։ Ճիշտ է, դրա համար մեծ քաջություն է հարկավոր, բայց դրական արդյունքի հասնելու համար արժե այս քայլին դիմել։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․