Ուժեղ և անկախ կնոջ կանոնները



Մի՛ սպասիր. գործիր

Ցանկացած, նույնիսկ աննշան քայլն առաջ ավելի արդյունավետ է, քան անիմաստ սպասումները: Հարցազրույցից հետո չե՞ն զանգում: Ինքդ զանգիր և իմացիր, թե երբ որոշում կկայացնեն: Ընկերդ չի՞ կարողանում որոշել հանգստյան օրերին ինչով զբաղվել: Ինքդ պլանավորիր քո հանգիստը, նրանից անկախ:

Երկար ժամանակ է` չե՞ս կարողանում պաշտոնի բարձրացում ստանալ: Այլ ընկերություններ դիտարկիր կամ էլ կից հաստիքներ: Ավելի լավ է բազմաթիվ տարբերակներ փորձել և չստանալ ցանկալին, քան ընդհանրապես ոչինչ չանել: Ոչ ոք քեզ համար ավելին չի անի, քան դու ինքդ:

Մի մտածիր, թե քեզ ինչպես են գնահատում: Ինքդ գնահատիր

Մեծ հաճույք չէ սրճարանում նստել ժամադրությանը և ինքդ քեզ հարց տալ. «Ես նրան դուր գալի՞ս եմ»: Դու հավանաբար նկատել ես, որ տղամարդիկ հաճախ չեն դիտարկում այն հնարավորությունը, որ իրենք կարող են դուր չգալ: Այնպես որ, լիցքաթափվիր, հենվիր աթոռի թիկնակին և գնահատիր քո երկրպագուին բոլոր չափանիշներով: Միաժամանակ կորոշես` նա քեզ հետաքրքիր է, թե ոչ:

 

 

Ցանկալին իրականության տեղ մի անցկացրու

Պատկերացրու, թե ինչքան ժամանակ կարելի է խնայել, եթե այն չծախսես տղամարդու համակրանքի ազդանշանները վերծանելու վրա: Ի՞նչ տարբերություն, թե նա ինչպես է նայել և բութ մատն արդյոք դրել է տաբատի գոտուն․ եթե մինչև հիմա չի զանգել և չի առաջարկել հանդիպել: Կանանց սերունդների կողմից՝ ստուգված աքսիոմ է. կամ չի ուզում, կամ` մահացել է: Ամենալավ տրամադրվածությունը հանգիստ լավատեսությունն է և տրամադրության ցատկերի բացակայությունը՝ ինչ-որ մեկի զանգերի կամ դրանց բացակայության պատճառով:

Կարողացիր բարձրացնել տրամադրությունդ

Քեզ թույլ մի տուր թթվել նրա համար, որ վերադասը դիտողություն է արել ուշացման համար, տարեց կինը տրանսպորտում անտաշություն է թույլ տվել, իսկ ընկերուհին քննադատել է նոր սանրվածքը: Այլ մարդիկ չպետք է բացասաբար ազդեն քո հուզական վիճակի վրա և խարխլեն քո ինքնագնահատականը: Տոնուսդ պահելու համար մտքումդ պահիր քեզ ուրախացնող բաների ծանրակշիռ ցուցակ. տաք լոգանք գրքով, մի բաժակ սուրճ օշարակով, այցելություն լողավազան կամ էլ ոտքի եղունգների հարդարում: Անհաջողությունները հաճույքով փոխհատուցիր:

Ինքդ քեզ մի՛ զոհաբերիր

Ինքդ քո հանդեպ սերը քո կյանքում ցանկացած հարաբերությունների առաջին աստիճանն է: Մի սպասիր, թե ուրիշները քեզ ավելի շատ կսիրեն, քան դու ինքդ ես սիրում: Մարդու կյանքում ամենաթանկ հարաբերությունները ինքն իր հետ հարաբերություններն են: Կարևոր է և այն, թե ինչ ես մտածում քո մասին:

Չի կարելի առավոտյան քեզ հուզական առումով հարմարավետ զգալ, եթե անցած երեկոյան մինչև ուշ ժամ նստել ես աշխատասենյակում` ուրիշի աշխատանքն անելով: Երբ չես ուզում ինչ-որ բան անել, քաղաքավարի կերպով մերժիր և կզգաս, թե ինչ է նշանակում «ուսերից լեռ ընկնելն» ու «հոգում թեթևությունը»:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․