Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Միջողային ճողվածքը դեֆորմացված միջողային սկավառակի տեղահանումն է: Այն հիմնականում առաջանում է, եթե մարդը օսթեոխոնդրոզ ունի:
Հիվանդությունն առաջանում է Միջողային սկավառակի ճեղքի հետևանքով: Այդ ժամանակ առաջացող ճողվածքը սեղմում է նյարդի արմատը ողնուղեղի անցքից դրա ելքի տեղում և առաջացնում է բորբոքում, որն ուղեկցվում է այտուցով: Սա բացատրում է՝ ինչու են ցավն ու զգայնության կորուստը ոչ անմիջապես առաջանում հիվանդության առաջացումից հետո:
Առանց ժամանակին ճիշտ բուժման միջողային ճողվածքը հանգեցնում է լուրջ բարդությունների:
Հիվանդությունը վատացնում է սրտի աշխատանքը, առաջացնում է գաստրիտ, դժվար բուժելի ռադիկուլիտ, քրոնիկական բրոնխիտ: Միջողային ճողվածքը խախտում է ուղեղի արյան շրջանառությունը և նպաստում է կաթվածի առաջացման: Ինչպես առանց վիրահատության ազատվել այս խնդրից:
Այսպիսի ճողվածքի առաջացման պատճառները հաճախ լինում են մեջքի ոչ ճիշտ և ուժեղ ծանրաբեռնվածությունը, քիչ խմելու ռեժիմը կամ քիչ շարժուն կենսակերպը և մեջքի մկանների թուլացումը:
Կարևոր է նշել, որ վիրաբուժական վիրահատությունները ցուցված են միայն լուրջ նյարդաբանական բարդությունների դեպքում: Մյուս դեպքերում պետք է հատուկ ռեժիմ պահպանել և խուսափել ֆիզիկական ուժեղ ծանրաբեռնվածությունից: Նաև պետք է հատուկ վարժություններ անել, որոնք կօգնեն կանխել հիվանդությունը կամ բուժել այն:
Վարժություններ միջողային ճողվածքի դեպքում
1. Պառկիր մեջքի վրա, թուլացիր: Սկսիր հերթով դանդաղ ոտքերդ ծալել ծնկների մասում:
2. Ուղղիր ոտքերդ և բարձրացրու: Միայն թե ամեն ինչ դանդաղ արա, մի շտապիր:
3. Ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում և հերթով մի ոտքդ դիր մյուսի ծնկի վրա:
4. Ոտքերդ աջ և ձախ թեքիր, միաժամանակ մեջքդ պետք է անշարժ լինի:
Մեջքի վարժությունների ամբողջ համալիրը կարող ես այս հոլովակում տեսնել:
Այս վարժությունները խորհուրդ են տրվում ոչ միայն մեջքի ճողվածք ունեցող մարդկանց, այլև այդ հիվանդության կանխարգելման համար:
Այս վարժությունները պարբերաբար արա և շուտով կմոռանաս ճողվածքի ու մեջքի տանջող ցավի մասին: